Լրահոս

11.06.2013 16:39


Ռուսաստանը և Եվրասիան՝ ամենանվազ խաղաղասեր տարածաշրջաններ

Ռուսաստանը և Եվրասիան՝ ամենանվազ խաղաղասեր տարածաշրջաններ

Խաղաղասիրության համաշխարհային դասիչով Ռուսաստանը 162 երկրների մեջ զբաղեցրել է 155-րդ տեղը: Վարկանիշը կազմել է Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտը 22 չափանիշով՝ հաշվի առնելով ներքին և արտաքին հակամարտությունները, հասարակության անվտանգությունն ու կայունությունը և ռազմականացման աստիճանը: Անվտանգության տեսանկյունից վերջապահի կարգավիճակում շարունակում են մնալ Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրները: Հենց այս տարածաշրջաններում է զգալիորեն աճել սպանությունների թիվը, իսկ առաջատարի կարգավիճակում Հոնդուրասն է, որտեղ 100 000-ից 92-ը սպանվում է: Դրա համար նպաստող հանգամանք է բնակչության ներքին տեղաշարժը, ինչպես նաև ոստիկանության կոռումպացվածությունը:

Ամենախաղաղասեր տարածաշրջանը շարունակում է մնալ Եվրոպան՝ Իսլանդիայի առաջատարությամբ: Տնտեսական ճգնաժամը խթանեց իրավիճակի սրումը Հունաստանում, Իսպանիայում, Պորտուգալիայում և Ֆրանսիայում:

Հարավային Ամերիկայի ամենախաղաղասեր երկրներ են ճանաչվել Ուրուգվայը և Չիլին, Կենտրոնական Ամերիկայում իրենց ամենաապահովը համարում են Կոստա-Ռիկայի բնակիչները:

Ռուսաստանը և Եվրասիան շարունակում են դասվել ամենաքիչ խաղաղասեր տարածաշրջանների թվին՝ առաջ անցնելով Հարավային Ասիայից, Միջին Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից: Անցյալ տարվա ընթացքում Ռուսաստանի, Ուկրանիայի և Տաջիկստանի դիրքերը զգալիորեն վատացել են:

Ինչպես հաղորդում է РБК-ն՝ Ռուսաստանի դեպքում երկու ցուցիչներն էլ` ահաբեկչական ակտիվության մակարդակը և ներքին հակամարտություններում մահվան դեպքերի քանակը, պայմանավորված են Հյուսիսային Կովկասում ուժի գործադրմամբ: Ռուսաստանի դիրքերի վատացման պատճառ է նաև զենք մատակարարողի նրա դերի մեծացումը։

Այս խորագրի վերջին նյութերը