Լրահոս

12.06.2013 09:57


Հայտարարություններ հանցագործության մասին

Հայտարարություններ հանցագործության մասին

Այս օրերին ինչպես հանրային հարթակում, այնպես էլ տպագիր մամուլում տեղ են գտնում հրապարակումներ Լիսկա անվանյալ Սուրիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի անդամների նախկինում կատարած սպանությունների և այլ հանցագործությունների մասին: Մասնավորաբար մարդկանց առևանգելու, խոշտանգելու, հղի կնոջը սպանելու, Լիսկայի որդու կողմից մի տղայի սպանելու, հրապարակավ կատարած բռնաբարության մասին տեղեկությունները ոչ միայն լրացնում են այս մարդակերպի նկարագիրը, այլև հարուստ նյութ են պարունակում դատախազության և քննչական մարմինների համար: Կատարենք հիշատակում.
«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175-րդ հոդվածի ուժով քրեական գործ հարուցելու` սույն օրենսգրքով նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը (կախված է նրանից, թե այդ մարմիններից որն է ստանում հանցագործության մասին հաղորդումը) իրենց իրավասության շրջանակներում պարտավոր են քրեական գործ հարուցել:
Քրեական գործ հարուցելու առիթներն են`
1) հանցագործությունների մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին.
2) հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները.
3) հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերումը իրենց լիազորություններն իրականացնելիս»։
Ելնելով վերոգրյալից, քննչական մարմինը, տվյալ դեմքում, ՀՀ զինվորական դատախազությունը, որի վարույթում է գտնվում արդեն հարուցված քրեական գործը, պիտի անհապաղ մամուլի և հանրային հարթակի հրապարակումների հիման վրա հարուցի նոր քրեական գործեր...

Լռության մատնելը համազոր կլինի հանցագործությունները թաքցնելուն...

Լևոն Մութաֆյան

Այս խորագրի վերջին նյութերը