Հունիսի 11-ին` ժամը 09:15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Մյասնիկյան գյուղի մի բնակիչ և հայտնել, որ Դալարիկ գյուղի աղբանոցում ինգնաձիգ է գտել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է 1975թ. արտադրության «ՍՎԴ» տիպի հրացան` առանց օպտիկական սարքի և պահունակի:
Նույն օրը` ժամը 14:55-ին, նշված աղբանոցում ստուգումներ կատարելիս ոստիկանության ծառայողները հայտնաբերել են նաև 1974թ. արտադրության «ՊԿ» տիպի գնդացիր` առանց պահունակի:
Նույն օրը երեկոյան` ժամը 19:50-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով Սարդարապատ գյուղի դաշտից բերման են ենթարկել 1960թ. ծնված Քաջիկ Ս.-ին, որի մոտ հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի մեկփողանի, առանց համապատասխան թույլտվության որսորդական հրացան:
Նույն օրը` ժամը 20:00-ին, ոստիկանության ծառայողները նույն գյուղի դաշտից բերման են ենթարկել 1981թ. ծնված Ժորա Ս.-ին, որի մոտից հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի մեկփողանի, առանց համապատասխան թույլտվության որսորդական հրացան:
Եվս մեկ գնդացիր և մի քանի ինքնաձիգ ու հրացան