Դանիայի նկատմամբ 4:0 հաշվով տարած հաղթանակը լուսավոր կետ էր գաղջ մթնոլորտում։ Դժվար է ասել, թե արդյոք մենք կրկին մտնո՞ւմ ենք հաղթանակների «պալասա», թե՞ ոչ, բայց մեկ բան ակնհայտ է. մեր հավաքականն ունի ներուժ, որը, ի հեճուկս մի շարք հանգամանքների, երբեմն հաղթական արդյունք է ապահովում։
Երբ մեր ֆուտբոլի ազգային հավաքականը պարտվում է, ես դա բնական եմ համարում և չեմ քննադատում տղաներին։ Երբ մերոնք հաղթում են, ես դա անբնական եմ համարում և անչափ ուրախանում այդ հաղթանակով։
Իսկ անբնական է մերոնց հաղթանակը, քանզի չի կարող բնական համարվել մի պետության ֆուտբոլի հավաքականի փայլուն խաղն այն դեպքում, երբ պետության ներսում գաղջ մթնոլորտ է, ձախողումներ են արձանագրվում տնտեսության մեջ և գրացվում «ֆուտբոլային» պարտություններ դիվանագիտական ոլորտում։
Խնդիրն այն չէ, որ մերոնք չունեն համապատասխան որակներ՝ հաղթանակի հասնելու համար։ Ճիշտ հակառակը։ Ի վերջո մեր հավաքանակում են հանդես գալիս Ռուսաստանի և Ուկրաինայի ուժեղ առաջնությունների լավագույն ռմբարկուները, իսկ դա խոսուն փաստ է։ Ասել է թե՝ մեր ֆուտբոլիստների մակարդակը հերիքում է, որպեսզի մենք նրանցից անընդհատ հաղթանակներ պահանջենք։ Սակայն մեր երկրի մակարդակն այնպիսին չէ, որ նպաստենք այդ հաղթանակին։ Հետևաբար՝ պետք է ըմբռնումով մոտենանք, երբ պարտվում ենք անգամ ֆուտբոլային գաճաճ պետություն համարվող Մալթայից և գովեստի խոսքեր շռայլենք տղաների հասցեին, երբ հաղթում ենք Դանիայի պես պետության ընտրանուն։
Բայց ծայրահեղությունների գիրկն ընկնել էլ պետք չէ։ Դանիայի նկատմամբ տարած գեղեցիկ հաղթանակը որպես Սարդարապատ ներկայացնելը նույնքան սխալ է, որքան Մալթայից կրած ամոթալի պարտությունը՝ որպես Ղարսի հանձնում։
Ֆուտբոլն ընդամենը խաղ է, բայց յուրահատուկ խաղ։ Խաղ, որի մեջ խտացված է ամեն մի ազգի բոլոր որակները։ Դա է պատճառը, որ այդ մարզաձևն ամենապոպուլյարն է աշխարհում։
Մեր հավաքականը մեր ժողովրդի պես է. հաղթում է այն ժամանակ, երբ ոչ մեկը չի սպասում, իսկ պարտվում՝ երբ թվում է, թե հաղթանակը գրպաններումս է արդեն։
Մեր ժողովուրդն էլ Ղարաբաղյան պատերազմում փառահեղ հաղթանակ տարավ Ադրբեջանի նկատմամբ, սակայն պարտվեց ինքն իրենից՝ չկարողանալով խաղաղության պայմաններում նորմալ պետություն ստեղծել, որտեղ կցանկանային ապրել հաղթածները։
Մեր պարտությունների ներկայիս խորհրդանիշը Սերժ Սարգսյանն է։ Որքան աճում են նրա «խփած» տոկոսները, այնքան թուլանում է Հայաստանն ու արտագաղթում հայաստանցին։
Ժամանակն է, ըստ այդմ, հաղթանակներ տանել երկրի ներսում և դրանք դարձնել օրինաչափություն, այլ ոչ թե հաճելի բացառություն։ Խոսքս վերաբերում է ինչպես քաղաքական–հասարակական կյանքին, այնպես էլ մարզաձևերին ու հատկապես ֆուտբոլին։
Լուսավոր կետ գաղջ մթնոլորտում

Կորյուն Մանուկյան