Տիգրան Սարգսյանը, Սերժ Սարգսյանիբարձր հովանավորությամբ, խորհրդարանից խնդրում է հարկային արտոնություններ տրամադրել ռուսաստանաբնակ փողատեր Ռուբիկ Վարդանյանի կողմից կառուցվող Դիլիջանի միջազգային դպրոցին (սա այն տխրահռչակ օտարալեզու դպրոցն է)։
Օրինագծի հեղինակները պնդում են, որ այդպիսով Հայաստանը կունենա տարածաշրջանում աննախադեպ կրթական համալիր, և կբարձրանա մեր երկրի վարկը, կավելանա զբոսարջիկների հոսքը, կբացվեն աշխատատեղեր։ Մի խոսքով, մեզ է հրամցված հերթական նյուվասյուկիստական ծրագիրը, որն իրական կյանքում, հաշվի առնելով «մտածողության հեղափոխության» ջատագովների տեսակը, կարող է դառնալ ոչ թե բարձրակարգ կրթահամալիր, այլ «ատկատների» և կոռուպցիայի եթե ոչ տարածաշրջանային, ապա առնվազն հայաստանյան կենտրոն։ Քանզի հարկային արտոնությամբ օժտված դպրոցը, «լյոխկիմ դվիժենիյեմ ռուկի» կարղ է վերածվել տարատեսակ ապրանքներ ներմուծող, արտադրող և վաճառող կազմակերպության. դե արի ու վերահսկի։
Իրեն ազատական տնտեսական հարաբերությունների կողմնակից ներկայացնող Տիգրան Սարգսյանը հարկային արտոնություններ է պահանջում շահույթ հետապնդող տնտեսվարող սուբյեկտի համար, միայն այն պատճառով, որ այդ բիզնեսի գլխին կանգնած է յուրային բիզնեսմենը։ Իսկ դա նշանակում է, որ ԱԺ–ին ներկայացված օրինագիծը քողարկված բոլշևիզմի դրսևորում է և մրցակցային դաշտի կոպիտ ձևախեղման փորձ։ Տվյալ դեպքում առկա է նաև իշխանության և բիզնեսի սերտաճում, քանզի հայտնի են Տիգրան Սարգսյանի և Ռուբիկ Վարդանյանի կապերը ու վերջինիս ոչ ֆորմալ կարգավիճակը Սերժ Սարգսյանի գլխավորած կլանաօլիգարխիկ համակարգում։
Տեղին է հիշեցնելը, որ Ռուբիկ Վարդանյանին է պատկանում «Ամերիաբանկը», որի ներգրավման միջոցով է Տիգրան Սարգսյանը հոգևորական դասի ներկայացուցիչ Նավասարդ Կճոյանի և «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանի հետ համատեղ «քցել» գործարար Փայլակ Հայրապետյանին։ Ռուբիկին պատկանող «Ամերիաբանկով» են Տիգրանի, Նավասարդի ու Աշոտի համատեղ սեփականությունը հանդիսացող օֆշորային կազմակերպությանը միլիոնավոր դոլարներ փոխանցվել և հետ փոխանցվել։ Այսինքն՝ «Ամերիաբանկի» միջոցով Տիգրան Սարգսյանն ու իր բիզնես–գործընկերները ֆինանսական մեքենայություններ են իրականացրել ու փողերի լվացմամբ զբաղվել։ Նույն Տիգրան Սարգսյանի միջամտությամբ է «Ամերիաբանկը» Փայլակին պատկանող 30 միլիոն դոլարից ավելի գնահատված գույքի գրավադրման դիմաց 10 միլիոն դոլար վարկ հատկացրել ու դարձել գործարարի սնանկացման գործիքը։
Ասելս այն է, որ Տիգրան Սարգսյանի և Ռուբիկ Վարդանյանի սերտաճվածությունը և բիզնեսի առումով ընդհանուր շահը փաստով է ապացուցված։ Այսինքն՝ Դիլիջանում կառուցվող դպրոցի համար հարկային արտոնություններ պահանջելով՝ վարչապետը գործնականում իր համար է հարկային արտոնություններ պահանջում։ Եվ դա այն դեպքում, երբ հայաստանյան ամբողջ բիզնես դաշտը պարզապես հարկային տեռորի է ենթարկվում՝ սերժա–տիգրանական ախորժակը բավարարելու նպատակով։
Կառավարությունում սվիններով են ընդունում, օրինակ, փոքր բիզնեսի համար հարկային արձակուրդներ սահմանելու գաղափարը՝ պատճառաբանելով, թե դա հակասում է մրցակցային սկզբունքին, բայց արի ու տես, որ իրենք առաջարկում են արտոնություններ տալ սերժա–տիգրանական օլիգարխիկ համակարգին կցված գործարարի համար՝ այդ ամենը «անկախ» լրատվամիջոցներով ներկայացնելով իբրև նոր բիզնես մշակույթի ներդման փորձ։ Մինչդեռ տվյալ դեպքում մենք գործ ունենք «քյարթու» ձևով փող աշխատելու և օրենքի ուժով կոռուպցիայով զբաղվելու պլանների հետ։
Տիգրան Սարգսյանի թիմը հարկային արտոնությունների օրինագիծ մեկ էլ ներկայացրել էր Հայ առաքելական եկեղեցու համար՝ առաջարկելով հարկային դրախտ ապահովել Մայր աթոռին պատկանող գույքի կառավարման ու բիզնեսի վարման համար (սննդի օբյեկտներ, տպագրություն, արտադրություն և այլն)։
Փաստորեն, Կիպրոսում գրանցված օֆշորային կազմակերպության համասեփականատեր Տիգրան Սարգսյանը Հայաստանում յուրօրինակ օֆշորային գոտիներ է ապահովում Ռուբիկ Վարդանյանի և կղերականության համար՝ ազատելով նրանց հարկերից։ Երկու սուբյեկտի հետ էլ Տիգրանը սերտաճած է և երկուսի հետ էլ բիզնես շահեր ունի։ Պատահական չէ, որ Կճոյանը էկոնոմիկայի նախարարությունում մասնակցում է ադամանդագործությանը վերաբերող բիզնես–քննարկմանը, իսկ Ռուբիկ Վարդանյանի բանկը մասնակցում է «քցման» օպերացիային։
Դատելով ամենից՝ Հայաստանում փորձ է արվում կղերա–օֆշորային տնտեսական համակարգ ձևավորել, որի հենասյուններն են բանկային համակարգը, եկեղեցին ու իշխանության վերին օղակը։ Վերջինս ապահովում է արտոնյալ բիզնես ստեղծելու օրենսդրա–իրավական դաշտն ու քաղաքական տանիքը, բանկը փողերն է պտտեցնում, իսկ եկեղեցին օրհնում է գործարքն այնպես, ինչպես ամեն մի ոչ լեգիտիմ ընտրությունից հետո օրհնում է տոկոս «խփողներին»՝ բնականաբար ստանալով իր փայ տասանորդն ու հարկային արտոնությունը։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Արտոնությունների ինստիտուտի ներդրումը ու անմրցակից տենդերների կազմակերպումն այս կառավարության ամենաբնորոշ վարքագծից է։ Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանի ընկեր և «տերտերական» գծի բիզնեսմեն Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունը մշտապես շահում է դիզվառելիքի մատակարարման «մրցույթում» և պետությունից դոտացիա ստանում «էժան» վառելիք մատակարարելու դիմաց։ «Բարեշրջումը» և «մտածողության հեղափոխությունը» հենց այդպես է լինում։
Կղերա–օֆշորային տնտեսության հենասյուները
Տիգրան Սարգսյանը, Սերժ Սարգսյանի բարձր հովանավորությամբ, խորհրդարանից խնդրում է հարկային արտոնություններ տրամադրել ռուսաստանաբնակ փողատեր Ռուբիկ Վարդանյանի կողմից կառուցվող Դիլիջանի միջազգային դպրոցին (սա այն տխրահռչակ օտարալեզու դպրոցն է)։