Քաղաքական

12.06.2013 16:32


Տիգրան Սարգսյանի «ատմազկան» (տեսանյութ)

Տիգրան Սարգսյանի «ատմազկան» (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է «Հետք» էլեկտրոնային օրաթերթի հրապարակմանը՝ համաձայն որի «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության միջոցով ունեզրկվել է գործարար Փայլակ Հայրապետյանը, իսկ այդ ընկերության բաժնետերերից են նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։

–Ֆինանսական համակարգի հետ մի քիչ առնչություն ունեցող մարդը կհավաստի, որ սա անհեթեթություն է Ավելի անհեթեթ սխեմա չէր կարող մշակվել։ Այդպիսի անհեթեթություն իմ մտքով չէր կարող անցնել,–ասել է Տ. Սարգսյանը։

Նա պնդել է, որ որևէ մեկի համար դժվար չէ մեկ այլ անձնավորության անունով օֆշորային գոտում ընկերություն ստեղծել՝ առանց նրա համաձայնության.

–Դա օֆշորային գոտիների առանձնահատկությունն է։ Այդպիսի ձեռնարկություններ կարելի է ստեղծել ցանկացած մարդու անունով։ Ես չեմ գրանցել օֆշորային գոտում ձեռնարկություն և որևիցե մեկին լիազորություն չեմ տվել իմ անունից դա անել։ Այս ձևով փողեր չեն լվանում, տարօրինակ գործարքներ չեն անում։

Տիգրան Սարգսյանը պնդել է, թե այդպիսով ցանկացել են իրեն վարկաբեկել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը