Երբ «Հարսնաքարում» տեղի ունեցավ Վահե Ավետյանի սպանությունը, Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատը ներկայացնող Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց պատգամավորի մանդատից՝ հայտարարելով, թե ցավում է, որ դեպքի վայրում չի եղել, չի տիրապետել իրավիճակին ու ողբերգությունը կանխել չի կարողացել։
Իշխանական քարոզչամեքենան Հայրապետյանի մանդատ վայր դնելը ներկայացրեց որպես Սերժ–արդարադատի ճնշման արդյունք և բողոքող քաղաքացիների պահանջների բավարարման քայլ։
Երբ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատը ներկայացնող մեկ այլ մարդու՝ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանեցին Ավետիք Բուդաղյանին ու ծանր վիրավորեցին նրա եղբորը՝ Արտակին, Սյունիքի այժմ արդեն նախկին մարզպետը հայտարարեց, թե ինքը դեպքի վայրում չի եղել, քնով է անցել ու Ռուբեն Հայրապետյանի տեքստի նման մի բան տարածեց՝ սկզբում ժամանակավորապես սառեցնելով մարզպետի իր լիազորությունները մինչև նախաքննության ավարտը, ապա հրաժարական տալով։
Իշխանական քարոզչամեքենան Խաչատրյանի հրաժարականը ներկայացրեց որպես Սերժ–արդարադատի հերթական ընդառաջ քայլը դեպի բողոքի ձայնը բարձրացրած քաղաքացիները։
Այլ տրամաբանությամբ են, սակայն, զարգանում իրադարձությունները վարչապետ Տիգրան Սարգսյանի օֆշորային պատմության առնչությամբ։ Ճիշտ է, այս դեպքում մարդ չի սպանվել, բայց տեղի է ունեցել առանձնապես խոշոր չափերի հասնող թալան։
Աշխարհիկ և հոգևոր վերնախավը ներկայացնող կարկառուն դեմքերի մասնակցությամբ «քցվել» է գործարար Փայլակ Հայրապետյանը։ Փաստերով ապացուցված է, որ այն օֆշորային կազմակերպությունը, որը ստացել է գործարարի 30 մլն դոլար գնահատված գույքի գրավադրման դիմաց փոխանցված 10 մլն դոլարը, Տիգրան Սարգսյանի, Նավասարդ Կճոյանի և Կճոյանի սանիկ ու Սարգսյանի մտերիմ Աշոտ Սուքիասյանի համատեղ սեփականությունն է։
Վարչապետը, Ռուբեն Հայրապետյանի ու Սուրիկ Խաչատրյանի ոճի մեջ, հայտարարում է, թե ինքը կապ չունի այդ ամենի հետ, և օֆշորում իր անունից կազմակերպություն են ստեղծել, փողեր ստացել ու փոխանցել անհայտ չարագործները։ Բայց խնդիրն այն է, որ Հայրապետյանն ու Խաչատրյանն էլ էին հայտարարում, թե իրենք կապ չունեն իրենց պատկանող տարածքներում տեղի ունեցածի հետ։ Ընդ որում՝ առայժմ հակառակն ապացուցող փաստեր հանրությանը հայտնի չեն։ Փոխարենը դպրոցականներին էլ է արդեն հայտնի, որ Տիգրան Սարգսյանի մասնակցությունը օֆշորային սկանդալում ապացուցված է փաստով։ Մինչդեռ Սերժ–արդարադատն ընդառաջ չի գնում բողոքող քաղաքացիների պահանջներին ու վարչապետին չի հրաժարեցնում։ Այսինքն գործ ունենք երկակի ստանդարտների հետ։
Ինչպես հայտնի է, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Անտիօֆշոր» անունով խումբ է ստեղծվել։ Ներկայացված է վարչապետի հրաժարականի ու օֆշորային գործի քննության թափանցիկության պահանջ։ Խմբի անդամների քանակն այս պահին 310–ն է (տե՛ս https://www.facebook.com/Antiovsor?fref=ts)։ Սերժը, սակայն, չի շտապում բավարարել քաղաքացիների պահանջն ու հրաժարականի ուղարկել Տիգրանին։
Ի դեպ, ուշագրավ է, որ ֆեյսբուքներում վխտացող «սութի» հեղափոխականները, որոնք Բաղրամյան 26–ի հրահանգով պայքարում են «անընդունելի» և «անհանդուրժելի» երևույթների դեմ, վարչապետի մասով ծպտուն անգամ չեն հանում և չեն միացել «Անտիօֆշոր» խմբին, ինչը շատ խոսուն փաստ է։
Փաստորեն, Սերժ–արդարադատի մոտ «քաղաքացիականության» պրիստուպը բռնում է այն ժամանակ, երբ տարբեր նպատակներով խնդիր է դրվում իրականացնել «Սիրո՛ւն չէ» օպերացիան, իսկ օֆշորի թեման անձեռնմխելի է։
Պատահական չէ, որ «անկախ» մամուլին ու «թունդ հեղափոխականներին» սկզբում հանձնարարված էր չանդրադառնալ օֆշորի թեմային, բայց երբ զգացին, որ այդ ամենը «զռռում» է, սկսեցին «վերլուծականներ» տարածել այն մասին, թե իբր վարչապետի օֆշորի թեման մութ ուժերին է ձեռնտու և նույնիսկ աշխարհաքաղաքական նրբերանգ ունի։ Մարդը բռնվել է կոնկրետ հանցագործության մեջ, բայց քաղաքացիականությունից ու արևմտյան արժեքներից ճամարտակողները դավադրության տեսության օգնությանն են դիմում, որպեսզի «ջրեն» թեման։ Այսինքն ստացվում է, որ «անկախները» բլբուլ են կտրում «հակաօլիգարխիկ» թեմաներով, բայց երբ գործի վրա բռնվում է իրական օլիգարխը (տվյալ դեպքում՝ Տիգրան Սարգսյանը), տիրում է քար լռություն։
«Անկախները» նաև փորձում են թեման շեղել «Մի՞թե մեր երկրի թիվ մեկ խնդիրը «կակոյ նիբուծ» օֆշորն է. կան բազում այլ խնդիրներ» տիպի ձևակերպումներով։ Այսինքն՝ սրանք պատրաստ են խոսել կոռուպցիայից, թալանից, հակաօլիգարխիկ պայքարից, բայց՝ վերացական։ Իսկ երբ կա կոռուպցիայի ապացուցված փաստ, դա արդեն դառնում է երկրորդական։ Ահա այսպես են ուզում մաքրել բիոզուգարաններից մինչև օֆշորային գոտիներում փողերի լվացման պատմության մեջ հայտնված Տիգրան Սարգսյանին։ Բայց դե, հավի ուղեղով քանի՞ մարդու կարող են համոզել, թե մածունը սև է։
«Հարսնաքարից» Գորիսով դեպի Կիպրոսի օֆշոր

Սևակ Մինասյան