Լրահոս

10.07.2009 12:15


Հայ-թուրքական հարաբերություններոմ չի կարող իրականացվել որևէ քայլ՝ ի վնաս ԼՂՀ բնակչության

Ելույթ ունենալով հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերին նվիրված համահայկական խորհրդաժողովում՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերություններում չի կարող իրականացվել որևէ քայլ՝ ի վնաս ԼՂՀ բնակչության։ «Երկու տարբեր հարթություններում գտնվող հիմնախնդիրների փոխկապակցումը ակնհայտորեն տանելու է փակուղի»,-ասել է Բակո Սահակյանը։ Նա հատկապես կարևորել է ժողովրդի կազմակերպվածությունն ու ազգային նպատակաների իրականացման հարցում միասնական ճակատ ունենալը։ Այդ առումով նա բարձր է գնահատել ՀՅԴ նախաձեռնությունը, որտեղ ևս մեկ անգամ ամրագրվում է ԼՂՀ անկախությունը։

Արփի Բեգլարյան՝ Ստեփանակերտից

Այս խորագրի վերջին նյութերը