Տևական ժամանակ է, ինչ քաղաքական թեմաներով լրահոսը չի տարբերվում քրեական քրոնիկոնից՝ վերածվելով ոստիկանական ամփոփագրի։ Անցնող շաբաթը բացառություն չէր։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալն ու Սյունիքի նախկին մարզպետի, ավելի ճիշտ՝ նրա ընտանիքի անդամների «սխրանքներն» էին «թոփային» դարձել տպագիր և էլեկտրոնային մամուլի էջերում։
«Շանթ» հեռուստաընկերության որոշումից հետո մեդիադաշտի ուշադրության կենտրոնում հայտնվեց նաև լրագրող Արմեն Դուլյանը։
Այսպիսով՝ ամենաշատը խոսվել է վարչապետի, Լիսկայի ու Դուլյանի մասին, եթե, իհարկե, չհաշվենք Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նկատմամբ մերոնց տարած հաղթանակին նվիրված հիացական գնահատականները սոցիալական ցանցերում։
. . .
«Հետքի» բացահայտմանը հաջորդող օրերին վարչապետի «օֆշորային» գործունեությանն անդրադարձան և մեկնաբանություններ ներկայացրեցին ընդամենը մի քանի լրատվամիջոցներ, ինչը շատ զարմանալի էր, քանի որ փաստով ապացուցված ապօրինության մեջ մեղադրվում էին ոչ թե ինչ-որ խանութպան ու վարսավիր, այլ ՀՀ վարչապետը և Արարատյան թեմի առաջնորդը, ինչպես նաև նրանց հետ մտերիմ հարաբերություններ ունեցող ոմն Աշոտ Սուքիասյանը։
Տիգրան Սարգսյանը և իշխանության շահերը սպասարկող հայտնի լրատվամիջոցները փորձում էին մոռացության մատնել թեման։ Սակայն երբ պարզվեց, որ դա չի հաջողվում անել՝ վարչապետը դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն՝ իր բարի անունը վարկաբեկել փորձող անձանց հայտնաբերելու պահանջով: Այդ պահից սկսած՝ հայաստանյան մեդիա դաշտը լծվեց օֆշորային սկանդալի քննարկման գործին. «տաբուն» հանված էր արդեն: Խնդիր դրվեց Սյունիքի արդեն նախկին մարզպետ Լիսկայի պատմության օգնությամբ խլացնել վարչապետի թեման, իսկ վերջինիս էլ ներկայացնել որպես դավադրության զոհ։
Լիսկան հանրությանը մատուցվեց հրեշի, իսկ վարչապետը՝ հրեշտակի տեսքով։
Չգիտեմ ով ինչպես, բայց անձամբ ինձ համար Լիսկան միշտ եղել է ՀՀԿ-ական, իսկ ավելի ճիշտ՝ սերժական գործիք, ով բոլոր տիպի ընտրությունների ժամանակ, մարզի բնակիչներին ահաբեկելով, ՀՀԿ–ի ու դրա ղեկավարի համար թվեր էր «խփում», այն էլ ի՜նչ թվեր:
Եվ ահա, այս չար Լիսկայի ֆոնին՝ Տիգրան Սարգսյանը ներկայացվում է որպես բարի կառավարիչ, ով ինչ-որ մութ պատմության զոհ է դարձել Կիպրոսում։
Իշխանական քարոզչամեքենան ենթատեքստով շարունակաբար ներարկում է այն միտքը, թե մեր վարչապետը դրսերում սովորած, գրագետ, մեղմ ձայնով խոսող մի ֆանտաստիկ անձնավորություն է և հակադրվում է, այպես կոչված՝ բռնության մշակույթը կրող, անգրագետ ու չար լիսկաներին, և հետևաբար՝ պետք է աչք փակել «օֆշորի» և կենտրոնանալ ավելի «գլոբալ» խնդիրների վրա։
Վարչապետին մոռացության տալու համար իշխանություններն անգամ աննախադեպ քայլի գնացին։ Հանրությանը ցուցադրվեց «Սյունեցի Լորետը» մղձավանջային ֆլիմը, որի «պրոդուսերները»՝ դատախազությունը, Սյունիքի մարզպետարանը և ոստիկանությունը, մի փոքր չափն անցան՝ մոռնալով օրգանական խաղի մասին։ Ինչպես նմանատիպ դեպքերում ասում էր Ստանիսլավսկին՝ «Չե՛մ հավատում»:
Մի խոսքով, Լիսկայի ու վարչապետի կոնտրաստի միջոցով ուզում էին ջրից չոր դուրս բերել վերջինին։ Կոնտրաստի թատրոնը, սակայն, երկար չտևեց, ամեն ինչ փոզմիշ եղավ և օֆշորի սկանդալը մնաց մեդիաօրակարգում՝ թափանցելով Ազգային ժողովի պատերից ներս:
Դրանից հետո սկսվեց արդեն ինքնամոռաց հեղափոխականների մասնակցությամբ մի բեմադրություն, որի շրջանակներում ալիբիներ են ապահովվում վարչապետի համար։ Այդ ալիբիները երկուսն են, մեկը՝ օֆշորային կազմակերպությունը գրանցելու օրը Տիգրան Սարգսյանը եղել է Պրահայում, մյուսը՝ օֆշորային գոտում յուրաքանչյուր մարդու անունով կարելի է կազմակերպություն գրանցել՝ առանց նրա իմացության ու համաձայնության։
Մինչև անգամ նյութեր հրապարակվեցին՝ «Ինչպես են օֆշորում ուրիշի անունից կազմակերպություն գրանցում (մանրամասն նկարագիր)» թեմայով։ Բայց այս մարտավարությունն էլ ձախողվեց, քանզի պլանը գերակատարելու մոլուցքով տարված իշխանամետ կայքերը է՛լ ավելի անհարմար դրության մեջ դրեցին իրենց տերերին։
Շոուն շարունակվում է։
. . .
Ինչպես արդեն վերևում նշեցի, անցնող շաբաթվա ընթացքում մեդիադաշտի ուշադրությունը, իր կամիքց անկախ, գրավեց նաև լրագրող Արմեն Դուլյանը։
Չեմ կարող հստակ ասել, թե ինչպես էր օգնում կամ խանգարում իշխանական քարոզչությանը լրագրող Արմեն Դուլյանը, բայց փաստ է, որ Հայաստանում հերթական անգամ աշխատանքից ազատվեց մի լրագրող, ով գրառում էր թողել «ֆեյսբուքում»՝ լինելով բավական լոյալ իշխանությունների հանդեպ։
Իշխանությունները չներեցին Դուլյանին՝ ««Շանթում» մեզ հետ ես, իսկ տանը՝ ընդդիմադիրոտ» ծրագրի շրջանակներում։
Զարմանալիորեն՝ աշխատանքից հեռացվելու դեպքում էլ Դուլյանը, մեծ հաշվով, անուններ չի տալիս, այլ բողոքում է հեռուստադաշտի անանուն պատասխանատուներից։ «Շանթում» աշխատելն անհետևանք չի մնացել։
Ուշագրավ մեկ հանգամանք. «Շանթից» հեռացված Դուլյանը պնդում է, որ մամուլի ազատության առումով մեզ մոտ բան չի փոխվել և դաշտը վերահսկվում է, իսկ ահա իր կոլեգա և «Շանթում» աշխատող Արամ Աբրահամյանը հակառակ կարծիքին է և գտնում է, որ այսօր այդ դաշտն ավելի ազատ է, քան անցյալում էր։
Թե ով է նրանցից ճիշտ՝ ճաշակի, «մեթոդաբանության» ու ընկալման հարց է։
Մեկ բան ամեն դեպքում չպետք է մոռանալ, որ այսքան ազատ կյանքը մեր ընկեր Սերժ Ազատիչն է տվել։
Այսքան ազատ կյանքը մեր ընկեր Սերժ Ազատիչն է տվել

Տաթևիկ Պողպատյան