Տիգրան Թորոսյան. «Հայաստանում դեռևս շարունակվում է քաղաքական ճգնաժամը»
-Հենց միայն այն հանգամանքը, որ Սահմանադրության մեջ և օրենքներում հանրային խորհուրդը չի տեղավորվում, կարծում եմ՝ ամեն ինչ ասում է,- Հանրային խորհրդի վերաբերյալ հրավիրված մամլո ասուլիսում ասել է ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը։
- Հանրային խորհուրդը կարող է ՀՀ նախագահին օգնել ինչ-որ հարցերում, եթե, իհարկե, այդ ներուժը դրսևորի, և նախագահն էլ դրա ցանկությունն ունենա։ Ավելին սպասել հնարավոր չէ։
Լրագրողների հարցին, թե պարոն Թորոսյանը կարո՞ղ է որևէ դրական քայլ նշել, որ իրականացվել են իշխանությունների կողմից, բանախոսն ասել է, թե կան այդպիսիք, սակայն որևէ մեկը չի առանձնացրել.
-Բնության մեջ բացարձակ դրական կամ բացասական բաներ չեն լինում։
Անդրադառնալով ԵԽԽՎ ընդունած 1677 բանաձևին՝ ԱԺ պատգամավորն ասել է, թե իր համար տարօրինակ է, որ փաստաթղթերի վերաբերյալ կարծիքներ են հնչեցնում, թե այն մեկ քայլ առաջ է կամ մեկ քայլ հետ. «Ամենակարևոր մոտեցումը պետք է լինի համարժեք մոտեցումն այդ փաստաթղթերին»։
-Բանաձևն արձանագրում է, որ Հայաստանում դեռևս շարունակվում է քաղաքական ճգնաժամը, և ասում է, որ նախորդ բոլոր բանաձևերը, նաև վերջին՝ 1677 բանաձևը, մի ճանապարհային քարտեզ են՝ այդ ճգնաժամը հաղթահարելու համար։ Ցավոք, միջազգային կառույցների փաստաթղթերը լիարժեքորեն չեն ընկալվում,- ասել է Տ. Թորոսյանն ու նշել, թե վերջին բանաձևում նշված է, որ նախկինում ԵԽ-ի կողմից ընդունված որևէ բանաձև լիարժեքորեն չի կատարվել։
-Հայաստանը՝ որպես ԵԽ անդամ երկիր, պարտավոր է բոլոր բանաձևերում արձանագրված դրույթներն իրականացնել, որպեսզի երկրում հաղթահարվի քաղաքական ճգնաժամը։
Պատգամավորն ասել է նաև, թե ԵԽ-ն կամ որևէ միջազգային կազմակերպություն երբեք որևէ երկրի խնդիր չի լուծում. «Խնդիրներն այդ կազմակերպությունները մատնացույց են անում, և երկիրն է, որ պետք է կենտրոնացնելով իր ջանքերը՝ այդ խնդիրները լուծի»։

Սյուզի Մելքոնյան