Հաստատ, օֆշորային եռյակը Հայաստանի Հանրապետության ողջ բնակչությանը անմեղսունակի տեղ է դրել:
Բայց փառք Աստծո, կեսգիշերից սկսած՝ ողջ ժողովուրդը «ղժժում» է… Բացի «մտածող» վարչապետից ու գերաշնորհ Բենթլիից, ոչ ոք չի հավատում նախկինում մասնագիտությամբ լեզվաբան, այսօր հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանի նամակի բովանդակությանը: Ինչպես ամիսներ առաջ ոչ ոք չհավատաց Սերժ Թանկյանին հասցեագրած Սերժ Սարգսյանի պատասխան-նամակի անկեղծությանը, այնպես էլ այսօր ոչ ոք չի հավատում ինչ-որ շուլլերի նամակին: Նորմալ է. նախագահականում կամ կառավարությունում գրված ոչ մի նամակի բովանդակություն արժանահավատ համարել չի կարելի: Ու լավ է, որ էսքան «անհավատ» ենք, այլապես՝ փոխվելու էինք: Բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե Սուքիասյանին Քավության նոխազ են դարձնում կամ՝ ուրանում են, բարեխիղճ մոլորության մեջ են: «Քավության նոխազի» հավակնորդը «նամակ» չի գրում, թե ինքը չէր պատկերացրել իր գործողությունների հետեւանքը: Օֆշորային ընկերության «հիմնադրի» «մեղայականը» վկայում է հակառակի մասին: Այն մասին, որ գործընկերները նրան չեն ուրանում: «Միակ» հանցագործը հավերժ մնալու է հետախուզվողի կարգավիճակում, ինչը սակայն հանցագործության մյուս մասնակիցներին թույլ է տալիս իրենց ճակատից «սրբել խարանը»:
Նամակ եք գրում, որ ի՞նչ անեք
Հաստատ, օֆշորային եռյակը Հայաստանի Հանրապետության ողջ բնակչությանը անմեղսունակի տեղ է դրել:
Բայց փառք Աստծո, կեսգիշերից սկսած՝ ողջ ժողովուրդը «ղժժում» է…
Բացի «մտածող» վարչապետից ու գերաշնորհ Բենթլիից, ոչ ոք չի հավատում նախկինում մասնագիտությամբ լեզվաբան, այսօր հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանի նամակի բովանդակությանը:
Ինչպես ամիսներ առաջ ոչ ոք չհավատաց Սերժ Թանկյանին հասցեագրած Սերժ Սարգսյանի պատասխան-նամակի անկեղծությանը, այնպես էլ այսօր ոչ ոք չի հավատում ինչ-որ շուլլերի նամակին:
Նորմալ է. նախագահականում կամ կառավարությունում գրված ոչ մի նամակի բովանդակություն արժանահավատ համարել չի կարելի:
Ու լավ է, որ էսքան «անհավատ» ենք, այլապես՝ փոխվելու էինք:
Բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե Սուքիասյանին Քավության նոխազ են դարձնում կամ՝ ուրանում են, բարեխիղճ մոլորության մեջ են:
«Քավության նոխազի» հավակնորդը «նամակ» չի գրում, թե ինքը չէր պատկերացրել իր գործողությունների հետեւանքը:
Օֆշորային ընկերության «հիմնադրի» «մեղայականը» վկայում է հակառակի մասին: Այն մասին, որ գործընկերները նրան չեն ուրանում:
«Միակ» հանցագործը հավերժ մնալու է հետախուզվողի կարգավիճակում, ինչը սակայն հանցագործության մյուս մասնակիցներին թույլ է տալիս իրենց ճակատից «սրբել խարանը»:
Այդքան բան:
Կիմա Եղիազարյան