Մեկնաբանություն

19.06.2013 15:53


Կեցցե՛ ոստիկաններով լեցուն սպորտի նախարարությունը

Կեցցե՛ ոստիկաններով լեցուն սպորտի նախարարությունը

Այն ինչ կատարվում է կառավարությունում եւ նախարարություններում, վաղուց արդեն որեւէ մեկին չի զարմացնում:

Եթե մենք չենք զարմանում, որ նախարարի պաշտոնում կարող է հայտնվել Յուրի Վարդանյանը, ապա չենք էլ զարմանում, որ նրա տեղակալը կարող է լինել Նազարեթ Մնացականյանը։ Վերջինս ՀՀ ԱԺ Հանրապետական պատգամավոր Մնացական Մնացականյանի եղբայրն է եւ մինչեւ 2011 թվականի նոյեմբերը զբաղեցնում էր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի պաշտոնը։ Նոյեմբերի սկզբին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ նա ազատվեց պաշտոնից։ Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների՝ Նազարեթ Մնացականյանը, 4-րդ վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Բերոզովսկին և ԿՀԴՊԳՎ պետ Գագիկ Ավետիսյանը կասկածվում էին խոշոր չափի յուրացման մեջ։

Մենք չենք էլ զարմանում, որ ընդամենը հաշված օրերի ընթացքում նախարարությունում հայտնվեցին այլ նախկին ոստիկաններ, որոնք հարմարավետ տեղավորվել են տարբեր բաժիններում եւ վարչություններում: Սպորտը հիմա հենց այսպես են զարգացնում:

Իբր Յուրիկ Վարդանյանը քիչ էր մարզաշխարհի գլխին, նրանց ավելացան եւս մի քանի նախկին ոստիկաններ, որոնք սպորտի հաշվին փորձելու են ավելի լավ եւ ավելի ապահով ապրել:

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը