Բեռնար Ֆասիե. «Հուսով ենք տարեվերջին ստանալ հիմնարար սկզբունքների կարգավորման վերաբերյալ նախագահների հավանությունը»
Հուլիսի 17-ին Մոսկվայում կհանդիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Հուսով ենք, որ այս հանդիպումը թույլ կտա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հասնել վերջնագծին»,- ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը՝ հավելելով.
«Ե՛վ Բաքվում, և՛ Երևանում մենք շարունակել ենք որոշ թվով դրույթների քննարկումը, որոնք, որպես հիմնարար սկզբունք, շարունակում են չկարգավորված մնալ»։
Յ. Մերզլյակովը նաև ասել է, որ համանախագահները շատ գոհ են երկու երկրների նախագահների հետ հանդիպումներից, և նրանց հետ զրույցը բովանդակային ու կառուցողական է եղել, երկու կողմերի դեպքում էլ նկատել է առաջիկա հանդիպաման արդյունավետության տրամադրվածություն։
«Հուսով ենք, որ հուլիսի 17-ին նախագահները կկարողանան ավարտին հասցնել այս փուլը և դրանից հետո այլ թեմայով երկխոսություն սկսել, ինչի մասին մենք մինչև այժմ խոսել ենք միայն ընդհանրական կերպով։ Հուսով եմ, որ այսուհետ ավելի խորությամբ կերկխոսենք այդ մասին»,- իր հերթին ասել է ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն։
«Հուսով ենք հիմնարար սկզբունքների կարգավորման վերաբերյալ տարեվերջին ստանալ նախագահների հավանությունը։ Այդ ժամանակ դա առաջընթաց կլինի։ Այդ առաջընթացը, հաջորդ տարվա մեկնարկի հետ միասին, կարգավորման հիմնարար սկզբունքների վերակազմավորման նոր հնարավորություն կբացի»,- ընդգծել է նա։