Լրահոս

10.07.2009 18:43


Վրաստանում նոր ընդդիմադիր շարժում է սկսվել

Նշանավոր հասարակական գործիչները ուրբաթ օրը Վրաստանում նոր՝ «Վրաստանի պաշտպանություն» ընդդիմադիր հասարակական շարժման շնորհանդեսն են անցկացրել, որի նպատակն է լինելու երկրում իշխանությունների փոփոխությունը։

-Հասարակության բոլոր ուժերը պետք է ուղղվեն նրան, որպեսզի հասնենք ազատ ընտրությունների,-հաղորդել է «Հասարակական լսարան» շարժման ղեկավար Դավիթ Մագրաձեն։

Նրա խոսքերով՝ երկուշաբթի օրվանից սկսվելու է շարժմանը միանալ ցանկացողների գրանցումը։

Նախաձեռնող խմբի շարժմանը միացել են ընդդիմադիր առաջնորդներից Լևան Գաչեչիլաձեն, Գեորգի Խաինդրավան, Դավիթ Մագրաձեն, ռեժիսորներ Ռեզո Չխեիձեն, Ռոբերտ Ստուրուան, Քեթի Դոլիձեն, դերասաններ Օթար Մեգվինետուխուցեսին, Գուրանդա Գաբունիան, Նինելի Չանկվետաձեն, Դիմա Ջայանին, գեներալ Գիյա Կարկարաշվիլին և այլք։

Վերջին ժամանակներում ամենօրյա ընդդիմադիր գործողությունների մասնակիցների թիվը նկատելիորեն կրճատվել է։

Ընդդիմության առաջնորդներն իրենց գործողությունները բացատրում են վերակազմակերպմամբ։ Այս պահին դադարեցվել է Թբիլիսիի կենտրոնում գտնվող Ռուսթավելի պողոտայի տրանսպորտային երթևեկությունը։

Ըստ «Ռիա նովոստի»–ի

Այս խորագրի վերջին նյութերը