Մեկնաբանություն

20.06.2013 12:58


«Բազմանում» ենք միայն ընտրություններից առաջ (տեսանյութ)

«Բազմանում» ենք միայն ընտրություններից առաջ (տեսանյութ)

«Հայերը զարմանալի բազմածին ազգ մը եղած են, օրական միջին թվով ծնած են մեկ մանուկ, երկու միություն և կուսակցություն»,– հեգնանքով նկատում է Լեռ Կամսարը:

Անշուշտ, այսօր էլ է այդպես: Եվ, հավանաբար, այդ պատճառով է, որ երկրում ծնելիության անկումը բնավ չի անհանգստացնում հայրենի կառավարությանը:

Դե, փոխարենը, կրկնակի չափով ավելանում է միությունների ու կուսակցությունների թիվը: Այնպես որ, մտահոգվելու խնդիր չկա:

Ուրիշ բան, որ արագ տեմպերով դատարկվող երկրում շատ շուտով կմնան միայն այդ միությունների ու կուսակցությունների ցուցանակները:

Եվ դա չափազանցություն չէ, մանավանդ, երբ նկատի առնենք հրապարակված տեղեկատվությունը, համաձայն որի այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին երկրից մեկնել է մոտ 220 հազ. մարդ:

Բայց այս թվերն էլ սարսափելի չեն կառավարության համար, քանի որ, միեւնույն է, ընտրությունների ժամանակ ազգը կրկին «բազմանում» է, ինչն էլ իշխանությանը թույլ է տալիս ուզած «տոկոսը» խփել…

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը