Լրահոս

10.07.2009 18:57


Ադրբեջանի նավթային ընկերության ղեկավար. «Բաքուն նախապատվությունը տալիս է «Nabucco»–ին»

Ադրբեջանը քաղաքականապես աջակցում և նախապատվությունը տալիս է «Nabucco» խողովակաշարին, որին սատարում է նաև Եվրամիությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլաևը՝ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ հանդիպումից հետո։

«Ադրբեջանը գազի մեծ պաշարներ ունի։ Մինչև 50 մլրդ խմ արտահանելու հնարավորություն կա։ Տեխնիկատնտեսական տեսանկյունից՝ շուկաներից որը որ մեզ համար շահավետ կլինի, դա էլ կսկսենք ուսումնասիրել գազի վաճառքի հնարավորության տեսանկյունից»,- ասել է Աբդուլաևը։

Ըստ «http://www.gazeta.ru/nm2008/i/rbullet.gifИТАР-ТАСС »-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը