Լրահոս

21.06.2013 08:14


Հենրիխ Մխիթրայանի տեղափոխությունը «Լիվերպուլ» առայժմ չեղյալ է հայտարարվել

Հենրիխ Մխիթրայանի տեղափոխությունը «Լիվերպուլ» առայժմ չեղյալ է հայտարարվել

Անգլիական «Mirror» պարբերականը հայտնում է, որ Հենրիխ Մխիթրայանի տեղափոխությունը «Լիվերպուլ» առայժմ չեղյալ է հայտարարվել: Ինչպես տեղեկացրել էինք, անգլիական ակումբը Մխիթարյանի ձեռքբերման հարցում նախնական պայմանավորվածության էր եկել «Շախտյորի» հետ։ Հայ ֆուտբոլիստի տրանսֆերային գինը կազմել էր շուրջ 23 մլն ֆունտ ստեռլինգ։ Սակայն պարզվել է, որ Մխիթարյանի տրանսֆերի միայն մի մասն է պատկանում ուկրաինական ակումբին՝ տրանսֆերային իրավունքների 25 տոկոսը «Փյունիկինն» է։ Այս հանգամանքը փակուղի է մտցրել բանակցությունները:

Նշենք, որ նախօրեին Մխիթարյանը բուժզննում անցնելու նպատակով պետք է մեկներ «Լիվերպուլ», ինչը ևս չեղյալ է հայտարարվել:

Այս խորագրի վերջին նյութերը