Լրահոս

24.11.2010 10:32


Բան Կի Մունը ելույթ կունենա ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ելույթ կունենա դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի մասնակիցների առջև։ Այդ մասին ասված է ՄԱԿ-ի տարածած հաղորդագրությունում։

Աստանայի հանդիպումը  ավելի քան տասը տարվա ընթացքում կլինի ԵԱՀԿ-ի առաջին գագաթնաժողովը, որին կմասնակցեն Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության առաջնորդներն ու բարձրաստիճան պաշտոնյաները։

 

Այս խորագրի վերջին նյութերը