Լրահոս

10.07.2009 20:14


ԼՂՀ արտգործնախարար. «Մենք իրավունք ունենք կառուցել խաղաղ կյանքը»

«Եթե մենք իրավունք ենք ունեցել զինադադարի փաստաթղթի տակ ստորագրել որպես զինյալ պայքարի մի կողմ, ապա մենք իրավունք ունենք կառուցել խաղաղ կյանքը»,- հայտարարել է ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը՝ ելույթ ունենալով ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացվող խորհրդաժողովի ժամանակ։ Նա ասել է, որ բանակցային կողմ դառնալու մասին խոսելիս պետք է հստակ գիտակցել, որ Ղարաբաղը եղել է որպես պատերազմի կողմ, սակայն այսօր խնդիր ունի դառնալ կողմ՝ քաղաքական իմաստով։

ԼՂՀ բանակցային գործընթացին անդրադառնալով, նա ասել է.

-Մենք տարբեր մակարդակներով բազմիցս ասել ենք, որ այն սկզբունքների և այն փաստաթղթերի վերաբերյալ, որոնք այսօր քննարկվում են, ունենք լուրջ վերապահումներ՝ մի խորքային խնդրի պատճառով. չնայած, որ մենք տեղյակ ենք բոլոր հանգամանքներին և կետերին, որ կան, մենք քննարկմանը չենք մասնակցել, բացի ՀՀ-ում կոնսուլտացիաներից։ Այստեղ մենք լուրջ վերապահումներ ունենք Մինսկի խմբին, մյուս միջնորդներին, որոնք իրենց մանդատը, կապված մեզ հետ որպես «կողմ», չեն քննարկում։

Գ. Պետրոսյանը նշել է, թե շատ կարևոր է հասկանալ, որ վտանգ կա սահմանի տեղաշարժման հետ կապված։

-Եթե դու մի բան մերժում ես, և փոխարենը չես առաջարկում մեկ ուրիշ բան, ապա դա անվերջ պատերազմ է։ Պատերազմի հավանականություն միշտ եղել է և լինելու է, որովհետև «լավ» բարեկամներով ենք շրջապատված։ Այս առումով մենք պետք է ձևավորենք մեր շահը, որը պետք է ձևավորվի ընդհանրապես հայության կողմից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը