Հայաստանը և Ռումինիան պայմանավորվեցին գործնական քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերությունների առավել խորացման ուղղությամբ
Հուլիսի 10-ին Բուխարեստում կարճատեւ այցելությամբ գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ռումինիայի արտգործնախարար Քրիստիան Դիակոնեսկուի հետ:
Հանդիպման օրակարգում էր երկկողմ համագործակցության զարգացմանը,
Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Նախարարները նշեցին, որ Հայաստանի ու Ռումինիայի միջեւ առկա հարուստ իրավապայմանագրային դաշտը թույլ է տալիս գործուն քայլեր ձեռնարկել համագործակցության ընդլայնման ուղղությամբ: Հայաստանի եւ Ռումինիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին տնտեսության, կրթության եւ մշակույթի ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու հնարավորությունները:
Հայաստանի եւ Ռումինիայի արտգործնախարարները զրուցեցին Հայաստանի եւ Եվրոպական միության համագործակցության ընթացքի եւ այդ շրջանակներում երկկողմ փոխգործակցության վերաբերյալ: Այս առումով Նախարար Նալբանդյանը կարեւորեց ԵՄ հետ ազատ առեւտրի համաձայնագրի կնքումը եւ ԵՄ երկրների հետ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը:
Տեղի ունեցավ մտքերի փոխանակում Եվրոպայում անվտանգության ապահովման եւ գործող մեխանիզմների վերաբերյալ: Այս կապակցությամբ Հայաստանի արտգործնախարարը կարեւորեց սպառազինությունների սահմանափակման վերահսկողությունը սահմանող ձեւաչափերի կատարելագործումը:
Էդվարդ Նալբանդյանը Ռումինիայի արտգործնախարարին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների վերջին զարգացումները եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը:
Հայաստանի արտգործնախարարի խնդրանքով Քրիստիան Դիակոնեսկուն ներկայացրեց ռումինամոլդովական հարաբերությունների ներկա վիճակը եւ հեռանկարները, ինչպես նաեւ Եվրոպական միության ներսում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ Ռումինիայի մոտեցումները:
Հանդիպման ընթացքում նախարարներն արծարծեցին մի շարք միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներ:
Նախարարների հանդիպմանը հետեւեց համատեղ մամուլի ասուլիս:
Ռումինիայի արտգործնախարարի հետ բանակցություններին հաջորդեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Սենատի նախագահ Միրչեա Ջեոանայի հետ:
Հանդիպման ընթացքում հանգամանալից զրույց տեղի ունեցավ տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի շուրջ, կարեւորվեց քաղաքական երկխոսության եւ միջխորհրդարանական կապերի ակտիվացումը:
Էդվարդ Նալբանդյանը եւ Միրչեա Ջեոանան մտքեր փոխանակեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ:
Հայաստանի արտգործնախարարն այցելեց Բուխարեստի Հայկական եկեղեցի, ուր հանդիպում ունեցավ ռումինահայ համայնքի ներկայացուցիչների հետ: