Լրահոս

21.06.2013 15:29


Արա Պապյան. «Ռուսաստանը թող հստակ հայտարարի, որ մեր արյան գնով փող է աշխատում»

Արա Պապյան. «Ռուսաստանը թող հստակ հայտարարի, որ մեր արյան գնով փող է աշխատում»

«Մոդուս վիվենդի» կոնտրոնի տնօրեն Արա Պապյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Ադրբեջանին Ռուսաստանի կողմից մինչև 1 մլրդ դոլարի զենք վաճառելուն: Նա ընդգծել է, որ մեզ նման հավատարիմ դաշնակցի հետ այդպես չպետք է վարվեին։

Մեր դաշնակից Ռուսաստանը մեր դեմ հստակ գործողություններ է կատարում։ Ռուսաստանը թող հստակ հայտարարի, որ մեր արյան գնով փող է աշխատում: Ռուսաստանն իրավունք չուներ զենք վաճառել։ Այստեղից արդեն արյան հոտ է գալիս։ Նա մեր ռազմավարական դաշնակիցն է, իսկ դաշնակիցները պատրաստ պետք է լինեն զոհաբերել իրենց տնտեսական, երբեմն էլ քաղաքական շահերը հանուն դաշնակցի։ Ի՞նչ կասեր Ռուսաստանը, երբ 2–րդ համաշխարհային պատերազմի ժամանակ իր դաշնակիցներն իր հակառակորդին զենք վաճառեին,–ասել է Ա. Պապյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը