Լրահոս

21.06.2013 16:07


Կիմա Եղիազարյան

Կիմա Եղիազարյան

Երեկ կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարներից մեկի երեսին նման հրաման շպրտողը կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության, դիմում-բողոքների բաժնի պետն էր: Վերջինս զայրացած նետեց. «Պաշոլ վո՛ն, հերի՛ք եղավ, բո՛լ եղավ…»:

Այս մոտեցումը ՀՀ կառավարության ընդհանրական վերաբերմունքն է ՀՀ բոլոր քաղաքացիների նկատմամբ:

Մինչդեռ նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ պետք է խոսել «Դուք»-ով:

Երբ քաղաքացուն շան տեղ են դնում եւ համարում են, որ նա պետք է ապրի շան կյանքով, այդ ի՞նչ դիմելաձեւի մասին է խոսում Սերժ Սարգսյանը:

Մի՞թե շան հետ «Դուք»-ով են խոսում:

Էս փարիսեցիությունը բացահայտվեց նաեւ երեկ, երբ կառավարության ներկայացուցիչը դիմելով քաղաքացուն՝ հրահանգեց՝ ռադ էղի:

Մինչ այդ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքացին համոզվել է, որ իշխանությունն իր հետ վերաբերվում է այնպես, ինչպես փողոցային շան հետ:

Ճիշտ է, փողոցային շներին վերացնելու համար Երեւանի քաղաքապետարանը հսկայական գումարներ է ծախսում (իրականում՝ յուրացնում), բայց դե մեզ՝ քաղաքացիներիս էլ իշխանությունը հոգեբանորեն է ոչնչացնում. «Պաշոլ վո՛ն»:

Թեպետ, գործնական ոչնչացման ակնհայտ դրսեւորումներն ավելի շատ են:

Մարդուն, հային զրկում ես կենսական հնարավորություններից (ապրուստի, աշխատանքի, ինքնաիրացման հնարավորություններից), ինչով զբաղված է կառավարությունը, եւ նա թքում ու հեռանում է հայրենիքից:

Այսպես շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը լքել չցանկացող քաղաքացին (ժողովուրդը) հապաղելու է նույն իշխանությանը հակադարձել. «Պաշոլ վո՛ն»:

Եթե հապաղում ենք, ուրեմն մեզ էս շան կյանքը հասնում է…

Աղբյուրը՝ https://www.facebook.com/kima.yeghiazaryan?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը