Լրահոս

21.06.2013 16:31


Ստաֆիլակոկ՝ «Էկլեր», «Տղամարդու իդեալ» խմորեղեններում

Ստաֆիլակոկ՝ «Էկլեր», «Տղամարդու իդեալ» խմորեղեններում

ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ստուգման ընթացքում «Ատոմմիլեն» ՍՊԸ-ի արտադրության «Էկլեր», «Գլազուրապատ էկլեր», «Նապոլեոն», «Միկադո» և «Տղամարդու իդեալ» արտադրանքներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Համաձայն 2013 թվականի հունիսի 10-ի կրկնակի փորձարկման արձանագրության՝ «Ատոմմիլեն» ՍՊԸ-ի արտադրության «Էկլեր» (մանրէաբանական ՄԱՖԱՄ և ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով), «Գլազուրապատ էկլեր» (մանրէաբանական ՄԱՖԱՄ և ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով), «Նապոլեոն» (մանրէաբանական ՄԱՖԱՄ և ԱՑԽՄ ցուցանիշներով), «Միկադո» (մանրէաբանական բորբոսասունկ ցուցանիշներով) և «Տղամարդու իդեալ» (մանրէաբանական ԱՑԽՄ և ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով) խմորեղենները չեն համապատասխանում «Հիգիենիկ նորմեր N2-III-4.9-01-2010»-ի 5-րդ կետի պահանջներին:

Նկատի ունենալով, որ լաբորատոր փորձաքննության արդյունքներով «Ատոմմիլեն» ՍՊԸ-ի արտադրության «Էկլեր», «Գլազուրապատ էկլեր», «Նապոլեոն», «Միկադո» և «Տղամարդու իդեալ» արտադրանքները ճանաչվել են վտանգավոր, ուստի Ծառայության պետի 2013թ. հունիսի 18-ի հրամանով արգելվել է «Ատոմմիլեն» ՍՊԸ-ի կողմից «Էկլեր», «Գլազուրապատ էկլեր», «Նապոլեոն», «Միկադո» և «Տղամարդու իդեալ» արտադրատեսակների արտադրությունը և «Ատոմմիլեն» ՍՊԸ-ի տնօրենին տրվել է համապատասխան հանձնարարական՝ վերացնելու արտադրամասում հայտնաբերված խախտումները:

Այս խորագրի վերջին նյութերը