Արամ Մանուկյան. «ԲՀԿ–ի հետ ոչ մի ընդհանուր այլ բան, քան մեկ թիրախին խփելը, չունեմ»
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր ԱրամՄանուկյանը Ազատություն TV-ի ուղիղ եթերում պատասխանելով «Ֆեյսբուք»–ի օգտատերերի հարցերին՝ ասել է, որ այսիշխանությունըգեշհարսինմանամենինչծախումէ:
–Մեզմոտսարիկանոններենգործում։ Այստեղ տեղի ունեցողի համարպետքէ որ 5 վարչապետու 10 նախարարհրաժարականտար: Բայց տեսնում ենք, որ անումումարսումեն,–ասել է Ա. Մանուկյանը:
Իշխանության այս գործելաոճն էլ, ըստ նրա, հասարակությանը հասցրել է այնպիսի հուսահատության, որ ժողովուրդը կորցրել է պայքարի իմունիտետը:
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը նրան հարց է հղել համընդհանուր տաքացման մասին, ինչին ի պատասխան՝ Արամ Մանուկյանն ընդգծել է.
–Բնակլիմայական արհավիրքից ավելի, կա սերժսարգսյանակլիմայական մի չարիք։ Հասկացե՛ք, մի շեղվեք ուրիշ բաների վրա։ Երբեք այսքան արտագաղթ չի եղել, սա գաղթ է։ Իշխանությունը վախենում է հրապարակել, թե այս 5 ամսվա ընթացքում որքան մարդ է գնացել։ Մենքունենքմիայնմիթիրախ՝ՍերժՍարգսյանը՝իրամբողջթիմով: Մենքայլուժերիչենքքննադատում, դամերռազմավարություննէ:
Հենց այս համատեքստում է ՀԱԿ խմբակցության պատգամավորը բացատրում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ ՀԱԿ–ի համագործակցությունը։
–Ես չեմ կիսում ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի և «Ժառանգության» քաղաքական մոտեցումները, բայց եթե իշխանությունից պոկվում են կտորներ, որոնք թուլացնում են իշխանությունը՝ այս ավազակապետական բուրգը, ես նպաստելո՛ւ եմ դրան։ Ես քվերակելու եմ և դիմելու եմ ԲՀԿ–ին՝ քվեարկել այնպես, ինչպես ես եմ քվեարկում։ Իրենք էլ են դիմում մեզ քվեարկել այնպես, ինչպես իրենք են քվեարկում։ Եվ արդյունքում խորհրդարանում ստացվել է՝ 4 քաղաքական ուժ ունեն մեկ թիրախ։ Դա ես համարում եմ քաղաքական հաջողություն։ Այսօր խորհրդարանում 50 ձայն ունենալը մեր վերջին 15 տարիների մեջ աննախադեպ արդյունք է։ Երբեք խորհրդարանում հակաիշխանական բլոկը 48–50 ձայն չի ունեցել։ Եվ եթե ես շարունակեմ այդ 48–ը դարձնել 56, 66 և այլն, որի արդյունքում կերերա Սերժ Սարգսյանի մոնոլիտը, ապա ես դա կհամարեմ հաջողություն։ Իսկ ԲՀԿ–ի և մնացածի հետ ոչ մի ընդհանուր այլ բան, քան մեկ թիրախին խփելը, չունեմ,–ասել է Ա. Մանուկյանը։
Արամ Մանուկյան. «ԲՀԿ–ի հետ ոչ մի ընդհանուր այլ բան, քան մեկ թիրախին խփելը, չունեմ»
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը Ազատություն TV-ի ուղիղ եթերում պատասխանելով «Ֆեյսբուք»–ի օգտատերերի հարցերին՝ ասել է, որ այս իշխանությունը գեշ հարսի նման ամեն ինչ ծախում է:
–Մեզ մոտ սարի կանոններ են գործում։ Այստեղ տեղի ունեցողի համար պետք է որ 5 վարչապետ ու 10 նախարար հրաժարական տար: Բայց տեսնում ենք, որ անում ու մարսում են,–ասել է Ա. Մանուկյանը:
Իշխանության այս գործելաոճն էլ, ըստ նրա, հասարակությանը հասցրել է այնպիսի հուսահատության, որ ժողովուրդը կորցրել է պայքարի իմունիտետը:
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը նրան հարց է հղել համընդհանուր տաքացման մասին, ինչին ի պատասխան՝ Արամ Մանուկյանն ընդգծել է.
–Բնակլիմայական արհավիրքից ավելի, կա սերժսարգսյանակլիմայական մի չարիք։ Հասկացե՛ք, մի շեղվեք ուրիշ բաների վրա։ Երբեք այսքան արտագաղթ չի եղել, սա գաղթ է։ Իշխանությունը վախենում է հրապարակել, թե այս 5 ամսվա ընթացքում որքան մարդ է գնացել։ Մենք ունենք միայն մի թիրախ՝ Սերժ Սարգսյանը՝ իր ամբողջ թիմով: Մենք այլ ուժերի չենք քննադատում, դա մեր ռազմավարությունն է:

7or.am