Էդիկ Բաղդասարյան. «Անհնար է օֆշորում ուրիշի անունով ընկերություն բացել»
Անհնար է օֆշորում ընկերություն բացել այլ մարդու անունով` առանց նրա իմացության. հունիսի 20-ին ՍիվիլՆեթի տաղավարում այսպիսի հայտարարություն արեց «Հետք» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք առանց վարչապետ Տիգրան Սարգսյանի իմացության` հնարավոր էր նրա անունով օֆշորում ընկերություն գրանցել:
Օֆշորային սկանդալում ներգրավված գործարար Աշոտ Սուքիասյանը, որի նկատմամբ հունիսի 17-ին հետախուզում էր հայտարարվել Փայլակ Հայրապետյանի դիմումի հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում, նամակ էր հղել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և Hetq.am-ին` նշելով, որ ինքն է բաժնեմասեր գրել Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության և համաձայնության:
«Ես համոզված եմ, որ հնարավոր չէ ուրիշի անունով օֆշորում ընկերություն բացել»,- ասաց «Հետքի» խմբագիրը` ընդգծելով, որ աշխարհում այդպիսի նախադեպ դեռ չի գրանցվել:
Էդիկ Բաղդասարյանի խոսքով` օֆշորային հետաքննությունը «Հետքը» սկսել է գործարար Փայլակ Հայրապետյանի խնդրանքով:
«Նա ինձ զանգեց և մենք հանդիպեցինք: Հայրապետյանը մեզ տրամադրեց իր գործի հետ կապված բոլոր փաստաթղթերը, որոնք շատ-շատ էին: Այդ փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո հասկացանք, որ այս մարդու ունեցվածքը կազմակերպված ձեռքից խլելու նախագիծ է եղել»,- ասաց նա՝ նշելով, որ կարելի է հայտարարել, որ Փայլակ Հայրապետյանն իրապես տուժող է:
«Հետքի» խմբագիրն ասաց, որ իրենք սկսել են ուսումնասիրել գործարարի տրամադրած փաստաթղթերում նշված ընկերությունները և Կիպրոսի պետական ռեգիստրում առաջինը պատվիրել են ABC global limited ընկերության տվյալները, սակայն բացահայտված անուններն իրենց որևէ բան չեն հուշել:
«Երկրորդը պատվիրեցինք արդեն Wlispera Holdings Limited-ի փաստաթղթերը, և պարզվեցին այս երեք ազգանունները, որոնք մենք հրապարակեցինք»,- ասաց Բաղդասարյանը` նշելով, որ դրանք բաց, հրապարակային տեղադրված են Կիպրոսի պետռեգիստրի կայքում:
Էդիկ Բաղդասարյանի խոսքով` այս բացահայտումից հետո պատվիրել են նաև օֆշորային մյուս ընկերությունների տվյալները. ներկայում պարզել են, թե ովքեր են մյուս սեփականատերերը և փորձում են կապվել նաև նրանց հետ:
Բաղդասարյանը նշեց, որ «Հետքի» հոդվածում հրապարակել են օֆշորային երեք ուրիշ ընկերությունների անուններ և ինքը զարմացած է, որ մինչ այժմ որևէ այլ լրատվամիջոց չի փորձում պարզել, թե մյուսների սեփականատերերը ովքեր են: Նա նաև իր զարմանքը հայտնեց առ այն, թե ինչու լայն քննարկման առարկա չի դարձել «Ամերիա» բանկի հարցը:
«Այդ բանկի բիզնես ծրագրում կեղծ տվյալներ կան, այնտեղ խոսվում է ընկերության մասին, որը գոյություն չունի»,- նկատեց Բաղդասարյանը` հավելելով, որ բանկերը սովորաբար շատ մութ էջեր ունեն:
«Հետքի» խմբագիրը նաև տեղեկացրեց, որ առաջիկա օրերին կհրապարակվի հոդվածի շարունակությունը:

Աղբյուրը՝ civilnet.am