Հովհաննես Սահակյան. «Հարցումները, որոնք հրապարակվել են, այդքան էլ գործնական առումով հստակ չեն»
«Պոպուլուս» հանրային կարծիքի ուսումնասիրություններով զբաղվող ընկերությունը հրապարակել է Հայաստանի ներքին իրավիճակի, Թուրքիայի, Լեռնային Ղարաբաղի, Եվրամիության, ԵԱՀԿ-ի, Հայաստանի հետ առնչություն ունեցող այլ միջազգային կառույցների վերաբերյալ անցկացրած հարցման արդյունքները։ Ըստ հարցման արդյունքների՝ 26%-ը խորհրդարանական ընտրություններում իր ձայնը կտար «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 21 %-ը՝ ՀՀԿ-ին։
«7օր»-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այն փաստը, որ ըստ հարցումների՝ ԲՀԿ-ն ավելի առաջ է, քան ՀՀԿ-ն՝ ասել է.
-Հարցումները, որոնք հրապարակվել են, այդքան էլ գործնական առումով հստակ չեն, որովհետև դրված չեն չափանիշների, մեխանիզմների ձևը, թե ինչի՞ համար են արվել այդ հարցումները, և դրա համար մեկնաբանություններն ու պարզաբանումներն այդքան էլ լուրջ չեն կարող լինեն։ Պետք է իմանալ, թե ինչ սկզբունքներով է դա արվել։
Հարիցն՝ «Եթե թերահավատորեն եք վերաբերվում այս հարցմանը, ապա նշանակո՞ւմ է, որ թերահավատորեն եք վերաբերվում նաև այն արդյուքներին, որ Սերժ Սարգսյանը 3 անգամ ավելի շատ կողմնակիցներ ունի, քան Գագիկ Ծառուկյանը», Հովհաննես Սահակյանը պատասխանել է, թե ինքը թերահավատորեն չի վերաբերվում հարցումներին։
-Ես պարզապես ասում եմ, որ սոցիալական հարցումներն ունեն մի շարք բանաձևեր ու մեթոդներ, որոնք կիրառվում են հարցման ընթացքում՝ նույն այդ հարցաշարը, որ տրվում է մարդկանց, կարող է բաղկացած լինել մեկ հարցից, երկու հարցից կամ ընդհանուր 15 հարցից, որոնք ամփոփելու ընթացքում հանրագումարից որոշակի թիվ են ստանում։ Եվ հստակ ոչինչ հնարավոր չէ ասել,-նշել է նա։

7or.am