Լրահոս

22.06.2013 14:02


Բողոքի ակցիա ի պաշտպանություն Հենրիխ Մխիթարյանի՝ ՀՖՖ-ի դիմաց

Բողոքի ակցիա ի պաշտպանություն Հենրիխ Մխիթարյանի՝ ՀՖՖ-ի դիմաց

«Facebook» սոցցանցում ստեղծված նախաձեռնության հեղինակը կոչ է անում հունիսի 24-ին՝ ժամը 13-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի դիմաց բողոքի գործողություն իրականացնել՝ ի պաշտպանություն Հենրիկ Մխիթարյանի:

«Մեր հավաքականի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ով իր փայլուն խաղով մեզ բազմաթիվ երջանիկ պահեր և հպարտություն է պարգևել, այսօր ունի մեր օգնության կարիքը: Նա այսօր դարձել է Ռուբեն Հայրապետյանի քրեաօլիգարխիկ համակարգի մի զոհ և գերի: Այս հրեշի անկուշտ ախորժակի պատճառով մեր փայլուն կիսապաշտպանը չի կարողանում տեղափոխվել եվրոպական լավագույն ակումբներից մեկը՝ Լիվերպուլ: Նա միայնակ չի կարող պայքարել Ռուբեն Հայրապետյանի դեմ, քանի որ վերջինս բազմիցս նշել է, որ շատ մեծ ներդրում է ունեցել ֆուտբոլիստի հաջող կարիերայի մեջ և ունի իրավունք հանդես գալ որպես որոշիչ կողմ՝ Հենրիխի տրանսֆերի մեջ:

Հենրիխի կարիերան վտանգի տակ է, բազմաթիվ մասնագետներ նշել են, որ այսպիսի էմոցիոնալ հարված և հիասթափություն ստանալուց հետո, որոշ ֆուտբոլիստներ կարող են կորցնել իրենց լավագույն հատկանիշները և ֆուտբոլ խաղալու ցանկությունը:
Օգնենք Հենրիխին միասին ազատվել մեր ֆուտբոլի ոլորտը սեփական բիզնես դարձրած Ռուբեն Հայրապետյանից՝ Նեմեցը պետք է հեռանա:

Երբ ռուսական սպորտային հաղորդման մեջ հարցրեցին Հենոյին, թե որն է նրա երազանքը, նա ասեց, որ երազում է հայտնի դառնալ եվրոպական ֆոիտբոլի ասպարեզում, որպեսզի բոլորը ճանաչեն Հայաստանը, մեր երկիրը: Հերոսական և հայրենասիրական խոսքերի հղումը՝
http://www.youtube.com/watch?feature=player_detailpage&v=_3OCZU5f2Vs#t=537s
Թե ում են իրականում պատկանում Հենրիխի տրանսֆերի իրավունքները կարող եք կարդալ անգլիական և ռուսական մամուլում (այս դեպքում մեր հանցագործները չեն կարող նրանց ստիպել չհայնրայնացնել իրական խայտառակ պատկերը): Նշածիս հղումը՝
http://www.mirror.co.uk/sport/football/transfer-news/liverpool-transfers-henrikh-mkhitaryan-move-1972490
http://armfootball.com/rus/news/33720/sport-ekspress-ruben-aiyrapetyan-i-oleg-mkrtchyan-vladeyut-polovinoiy-prav-na-mkhitaryana.html
Այսպիսով բոլորս միասին երկուշաբթի օրը, ժամը 13:00-ին հավաքվում ենք ՀՖՖ-ի շենքի դիմաց և պահանջում ենք Նեմեց Ռուբոյի հրաժարականը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հասցեն է՝ Խանջյան 27:
Հ.Գ. FAF և Red Eagles ֆանակումբները ծպտուն չեն հանել այս դեպքի հետ կապված, մի անգամ ակնարկ էլ չեն արել խայտառակ իրավիճակի վերաբերյալ ))
Դիմում եմ այդ անդամների ոչ ծախու մարդկանց, Դուք կարող եք, նույնիսկ պարտավոր եք մասնակցել երկուշաբթի օրվա բողոքի ակցիային:

Հենո, մենք քեզ հետ ենք»,–ասված է նրա հայտարարության մեջ

Այս խորագրի վերջին նյութերը