Արթուր Բաղդասարյան, Արտաշես Գեղամյան, Վիկտոր Դալլաքյան։ Սրանք այն մարդիկ են, ովքեր ամենակատաղի ձևով քննադատում էին Սերժ Սարգսյանին։
Բաղդասարյանը Սերժին մեղադրում էր իրեն սպանելու փորձի համար, Գեղամյանը Սերժից պաշտպանվում էր «բրոնեժիլետով», իսկ Դալլաքյանը ՀՀԿ ղեկավարին մեղադրում էր բյուջեի փողերը կազինոներում մսխելու համար։ Թե որտեղ են հիմա սույն գործիչները, հիշեցնելու կարիք չկա։ Սերժն էլի հաճախորդներ ունի, բայց այս եռյակը խփել է քաղաքական «սալտո» տալու բոլոր ռեկորդները։
Ուշագրավն այն է, որ վերը նշյալ հաճախորդներից յուրաքանչյուրը «թունդ ընդդիմադիր» եղած ժամանակ իր պարտքն էր համարում պարբերաբար հայտարարել, որ սուտ են այն խոսակցությունները, թե իբր ինքը Սերժի «մարդն» է։ Բաղդասարյանը հերքում էր, որ ՕԵԿ–ը ստեղծվել է Սարգսյանի գործուն միջամտությամբ։ Գեղամյանը հայտարարում էր, թե ում անունը Սերժի անվան հետ կապվի՝ անմիջապես կվարկաբեկվի։ Դալլաքյանն էլ հնարավոր բոլոր հայհոյանքներն էր հասցնում Սերժին, որպեսզի ապացուցի իր անկախ պատգամավոր լինելը և առանձին վերցրած մեկ մեծամասնական ընտրատարածքում ժողովրդավարության հաղթանակի հնարավոր լինելը։
Եթե դասակարգելու լինենք Սերժի հաճախորդներին, ապա բարձրագույն խմբում, անշուշտ, այս երեքն են։ Դավիթշահնազարյաններն ու մյուսները դեռ շատ պետք է աշխատեն, որպեսզի հաճախորդների առաջին խմբից տեղափոխվեն բարձրագույն խումբ, թեև հանուն արդարության պետք է նշել, որ իրենց հատկանիշներով Դավիթ Շահնազարյանը, Արամ Սարգսյանը, Անդրանիկ Քոչարյանն ու էլի մեկ–երկու հոգի արժանի են «Հաճախորդ» ակումբի լիիրավ անդամ դառնալու և խրախուսական մրցանակ ստանալու համար։
Մինչ Շահնազարյանն ու մյուսները կաշվից դուրս են գալիս Սերժի հիմնական «հարեմում» հայտնվելու համար, քաղաքական երկնակամարում նոր «աստղ» է ծագում։ Ամառային տրանսֆերային բաց պատուհանը, ըստ այդմ, նոր «լեգիոներով» կհամալրի հաճախորդաց բանակը։ Թեև բուն գործարքը վաղուց էր կայացել։
Հաճախորդական «կվարտետ»
Քաղաքական անցուդարձին ուշադիր հետևողների համար պարզ է, որ «Հաճախորդ» ակումբը համալրվել է ևս մեկով՝ Նիկոլ Փաշինյանով։ Ճիշտ է, նրա հաճախորդությունը դեռևս տեսանելի է միայն մասնագիտական աչքի և քաղաքական շրջանակների համար, բայց հեռու չէ այն ժամանակը, երբ Խաչիկ գյուղի հովիվն էլ կիմանա այն մասին, որ Նիկոլը գեղամյանություն է անում։
Հաշվի առնելով այն փաստը, թե ինչպիսի ինտենսիվությամբ են «Հայկական ժամանակի» տիրոջը «ռասկրուտկա» անում սերժամետ լրատվամիջոցները, ինչպես նաև այն հանգամանքը, թե ինչպիսի ծառայություններ է Նիկոլը 2011թ. սկսած մատուցում Սերժ Սարգսյանին (նախկինում արածները չհաշված), իսկ վերջերս նաև Տիգրան Սարգսյանին՝ կարող եք չկասկածել՝ Գեղամյանին, Բաղդասարյանին ու Դալլաքյանին միացել է նոր խաղացող։ Այսինքն՝ հաճախորդական եռյակը դարձել էքառյակ։
Ինչպես եռյակի դեպքում էր լինում՝ Նիկոլի «թունդ» քննադատությունն առ Սերժ Սարգսյան և նրա ընտանիքի անդամներ թույլատրված է և արտոնված։ Ասվածի վառ ապացույցը Բաղրամյան 26–ի տակ աշխատող լրատվամիջոցների պահվածքն է։ Ակնհայտ է, որ Նիկոլի առաջ կանաչ լույս է վառված։ Իսկ դա չի կարող հենց այնպես լինել։ Հակառակ դեպքում պետք է ընդունենք, որ Սերժ Սարգսյանը հանդուրժող, առաջադեմ, սուպերլիբերալ ու ժողովրդավար ղեկավար է։
Իշխանությունների հանդեպ լոյալ տրամադրված Արմեն Դուլյանի հետ պատահածը ցույց է տալիս, թե որտեղ է ավարտվում Սերժի ու իր շրջապատի ազատամտությունն ու սկսվում ավտորիտարիզմը։ Այնպես որ, Նիկոլ Փաշինյանը «պետպատվերի» շրջանակներում է դարձել «անկախ» լրատվամիջոցների սիրելին, և սա, ինչպես ասում են, բժշկական փաստ է։
Ինչո՞ւ են Սերժին անհրաժեշտ հաճախորդները
Շատերի մոտ հարց կարող է առաջանալ, թե Սերժի կամ նրա շրջապատի ինչին է պետք Նիկոլը։ Չէ՞ որ այդքան հաճախորդներ կան։ Պատասխանը շատ պարզ է՝ Սերժն առաջնորդվում է «Հաճախորդների շատն ու էժանն է լավը» կարգախոսով։ Համ էլ քանի գնում, այնքան նորմալ հաճախորդ գտնելը դժվարանում է, և հարկ է լինում վերցնել ձեռքի տակ ընածին։ Այնպես որ, Սերժն այժմ ընտրության լայն հնարավորություն չունի. գեղամյանները բարոյապես մաշված են, շահնազարյանները չեն ձգում, իսկ Րաֆֆին «պայթեց»։ Այս պարագայում Նիկոլը պարզապես գտածո է, մանավանդ որ հաճախորդն ինքն է նախաձեռնողականություն ցուցաբերում։
Գորշ և ստվերային գործիչ Սերժ Սարգսյանին մշտապես անհրաժեշտ են ընդդիմադիր պիտակի տակ գործող հաճախորդներ, քանզի նա վախենում է իր իրական հակառակորդների դեմ ճակատային պայքար մղելուց։ Հաճախորդների միջոցով նա ասում ու անում է այն, ինչը կուզենար ասել կամ անել, բայց չի կարողանում։ Ոչինչ, որ հաճախորդները նաև իրեն են հայհոյում։ Դա ամբողջությամբ տեղավորվում է ժանրի կանոնների մեջ։
Հետաքրքրական է, որ Սերժն իր հաճախորդացման տեխնոլոգիան չի փոխում։ Նա գործում է հին ու փորձված մեթոդով։ Թվում է, թե դա պետք է դաս լինի կենցաղային խնդիրների, սեփական էգոյի ու քաղաքական ամբիցիաների մեջ խճճված նիկոլներին, սակայն ավա՜ղ։ Ամեն մի հաճախորդի թվում է, թե ինքը նախորդներից «շուստրի» է և կկարողանա Սերժին «տակից» ծառայելով՝ չբացահայտվել ու հետագայում «քցել» պատվիրատուին, սակայն բոլորն էլ ի վերջո հայտնվում են ՀՀԿ ղեկավարի «տնամերձ» բոստանում։ Նիկոլը բացառություն չէ։
Դե, իսկ հաճախորդներ գտնելու հարցում Սերժին կարելի է ակադեմիկոսի կոչում տալ։ Նա դրանց օդում է բռնում, հեռվից է տեսնում և հավաքում այնպես, ինչպես անտառում լեշի հոտն առած բորենին։ Այդ առումով Սերժը, կամա թե ակամա, քաղաքական դաշտում սանիտարի ֆունկցիա է կատարում՝ մաքրելով տարածքը շիզոֆրենիկներից ու մոլագարներից, նապոլեոնիկներից ու ֆյուրերիկներից։ Ճիշտ է, նա այդպիսով այլասերում ու փչացնում է քաղաքական հարաբերությունները, սակայն դա այն գինն է, որը հասարակության մի մասը վճարում է իր անհեռատեսության և դյուրահավատության համար։
Հարկ է նկատել, որ որքան ամբիցիոզ ու սեփական «ես»–ի վրա շեղված է հաճախորդը, այնքան ավելի հեշտ է նա թակարդն ընկնում, ընդ որում՝ բավական էժան գնով՝ «մի զրո պակաս»։
Հաճախորդը հիվանդ է
Որքան էլ տարբեր են Սերժի հաճախորդների անցած ուղիներն ու կարգավիճակները, նրանք ունեն մեկ ընդհանուր բան՝ աչքի են ընկնում հիվանդագին բարձր ինքնագնահատականով և միևնույն ժամանակ խոր կոմպլեքսավորվածությամբ՝ «գեղցիությամբ» (խոսքս գյուղում ծնված լինելու մասին չէ, քանզի «գեղցի» կարող է լինել նաև մայրաքաղաքի կենտրոնում ծնվածն ու մեծացածը)։
Նիկոլ Փաշինյանը բացառություն չէ։ Գեղամյանի կերկերուն ձայնային տվյալներով այդ տղան նման է բոլոր այն «գեղցիներին», ովքեր ուզում են քաղաքը գրավել՝ ճղճղալով և բարոյական բոլոր նորմերը խախտելով։
Իր ներսի ֆյուրերիկին բավարարելու համար Նիկոլը զրոներ է փնտրում, քանզի միայն զրոներով շրջապատված լինելու դեպքում կարող է զրոյից տարբերվող միավոր երևալ։ Ու որքան դժվարանում է զրոների փնտրտուքը, այնքան ավելի արմատական է դառնում հաճախորդը՝ սկսելով կծոտել աջ ու ձախ։
Նիկոլի վերջին շրջանի գործունեությունը ցույց է տալիս, որ նա հիվանդ է՝ լուրջ հիվանդ, ինչը շատ ավելի է հեշտացրել նրան օգտագործողների գործը։
Իսկ տառապում է Նիկոլը սեփական անձի գերազանցության և միևնույն ժամանակ հետապնդվողի մոլուցքով։ Եթե Նիկոլին թվում է, թե ինքը լավաշ–հոդվածներ գրելով կամ բոցաշունչ ելույթներ ունելով՝ քաղաքական գնահատականներ է տալիս, ապա չարաչար սխալվում է։ Նրա հոդվածներն ու ելույթները սեփական ձեռքով գրված և սեփական շուրթերով հնչեցված սեփական դիագնոզն են։
Դատե՛ք ինքներդ. մարդն առաջարկում է քաղաքացիական պայմանագիր, որի մի կողմում ինքն է, իսկ մյուս կողմում՝ բովանդակ հայությունը։ Ճիշտ է, առայժմ միայն Արմեն Աշոտյանն է, «Օգնենք մեր տիրոջ հաճախորդին» ծրագրի շրջանակներում, դրականորեն արձագանքել այդ պայմանագրին, բայց դա էական չէ։ Էականն այն է, որ Նիկոլն այնքան համեստ կարծիքի է իր մասին, որ Հայաստանի ու Սփյուռքի հայությանըթույլ է տալիս պայմանագիր կնքել իր հետ։ Նա, փաստորեն, անկեղծորեն հավատում է, թե դեմք է։ Այլապես դժվար է պատկերացնել, որ նման պայմանագիր կառաջարկեր։
Մի ժամանակ այդպիսի ոճով հանդես էր գալիս նաև Արտաշես Գեղամյանը, ով հայ ժողովորդինառաջարկում էր իր համեստ անձի միջոցով փրկել հայրենիքը։ «Փրկեց»։
Մեկ այլ օրինակ։ Վերջերս Նիկոլը կանանց բամբասանք հիշեցնող հոդվածաշարով հանդես եկավ։ Դա, իհարկե, իր իրավունք է։ Նա ազատ է սեփական անցյալի դեմ պայքար մղելու և Սերժի միահեծան իշխանությանը դեմ գնացող ուժերի դեմ ելնելու հարցերում, բայց երբ ծանոթանում ես նրա հոդվածի ենթավերնագրերին («ՀԱԿԿ–ն և ես», «ԲՀԿ–ն և ես», «Րաֆֆին և ես», «ՀՀԿ–ն և ես»), ապա պարզ է դառնում, որ գործ ունես անբուժելի հիվանդի հետ, ում թվում է, թե աշխարհը պտտվում է իր շուրջը։ Մարդն ինչ աստիճանի ինքնահավան պետք է լինի, որ նման ենթավերնագրեր օգտագործի։
Րաֆֆիի հանրահավաքների ժամանակ էլ Նիկոլը դիմեց Քըրք Քրքորյանին, Շառլ Ազնավուրին ու Սերժ Թանկյանին՝ նրանց կոչ անելով գալ և միանալ հանրահավաքին։ Եթե մարդը նման կոչով է հանդես գալիս, ուրեմն ներքուստ հավատում է, որ իր կոչին կարձագանքեն, այսինքն՝ համոզված է, որ ինքը դեմք է։ Մեծ ու հզոր մարդկանց անուններ տալով՝ Նիկոլը հոգեբանորեն իրեն էլ է զգում մեծ և հզոր. չկայացած ու կոմպլեքսավորված մարդուն հատուկ վարքագիծ։
Նկատենք, որ գերազանցության մոլուցքն էլ իր հերթին հանգեցրել է հիվանդի մոտ հետապնդվողի մոլուցքի առաջացմանը։ Նիկոլին թվում է, թե բոլորն իր դեմ դավեր են նյութում, բայց քանի որ ինքը դեմք է, ուստի կարողանում է հմտորեն խուսափել դավադրության զոհ դառնալուց։ Կրկին սեփական «Ես»–ի պաթոլոգիկ գերագնահատում։
Ի դեպ, Նիկոլն էլ է Արթուրի և Արտաշեսի պես հաճախ հայտարարում, թե ինքը Սերժի «մարդը» չէ, սրանը չէ, նրանը չէ, և որ ինքը կանգնած է քաղաքացու կողքին (բոլոր թափառաշրջիկ քաղաքական գործիչների «ատմազկան» քաղաքացու կողքին կանգնելու մասին դեմագոգիկ հայտարարություններն են)։
Նկատենք, որ Սերժի «մարդը» չլինելու պնդումները Նիկոլի մոտ ըստ Ֆրեյդի են. ում ինչը ցավում է, նա դրանից էլ խոսում է։ Ինչպես կյանքն է ցույց տվել՝ «Ես Սերժի «մարդը» չեմ» հաճախակի պնդումները ներհատուկ են հաճախորդներին։ Դա ենթագիտակցաբար է արվում։ Ինչպես ասում են, գող՝ սիրտը դող։
Մաֆիա խաղում էլ է այդպես։ «Սև» խաղացողը, որպես կանոն, անընդհատ բարձրաձայնում է, թե ինքը «սև» խաղացող չէ, մինչդեռ «կարմիրները» նման հայտարարություն անելու կարիք չեն զգում։ Մարդու հոգեբանական սահմանադրությունն է այդպիսին։
Մի խոսքով՝ Նիկոլի հետ ամեն ինչ պարզ է։ Փաստորեն, Սերժի գործն էլ գործ չէ. ամբողջ օրը կեղտի ու ցեխի մեջ է։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Թող զարմանալի չթվա, բայց Նիկոլ Փաշինյանին վերջնականապես շարքից հանեց Լևոն Տեր–Պետրոսյանը։ Վերջինս նման նպատակ, անշու՛շտ, չուներ, բայց այդպես ստացվեց։
Ավելի ճիշտ՝ Լևոնն ակամայից նպաստեց Նիկոլի հիվանդության սրացմանը՝ վստահելով նրան 2008թ. հանրահավաքների ժամանակ «դիջեյություն» անելու գործը։ Անլիարժեքության կոմպլեքսներից ձերբազատվելու, քաղաքը գրավելու և ինքնահաստատվելու ցանկությամբ Երևան եկած Նիկոլն Ազատության հրապարակում իր առջև հավաքված այդքան մարդ տեսնելով՝ ընկավ էյֆորիայի մեջ և գլխապտույտ ունեցավ։ Նա իրեն քաղաքական աստղ զգաց և կորցրեց իրականության զգացումը։
Նիկոլին թվաց, թե հանրահավաքի մասնակիցներն իր համար են հավաքվում, մանավանդ որ կողքից մեկ–երկու հոգի նրան ներշնչել էին այդ միտքը։ Հետագայում նա անընդհատ փորձեց զանգվածներ ունենալ, սակայն ամեն անգամ ընկավ ֆրուստրացիայի գիրկը։
Նիկոլի մոտ չստացվեց փողոցը գրավել ՀԱԿ–ում խլրտումներ առաջացնելու միջոցով։ Իշխանության աջակցությունն էլ օգուտ չտվեց։
Չստացվեց նաև Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքները սեփականաշնորհելը։ Բայց բազմահազարանոց հանրահավաք վարելու և զանգվածներին առաջնորդելու ցանկությունը շարունակում է մնալ Նիկոլի սևեռուն գաղափարը, հանուն որի նա իշխանության հետ միջանկյալ գործարքների սարդոստայնի մեջ է հայտնվել։ Թե ինչ կլինի նրա հետ վերջնարդյունքում, դժվար չէ կռահել։ Արմատական հաճախորդները, ինչպես հայտնի է, ամենահեշտն են կառավարվում և ամենամեծ անկումն են ունենում։
Արմատական հաճախորդը. Նիկոլ Փաշինյան
Արթուր Բաղդասարյան, Արտաշես Գեղամյան, Վիկտոր Դալլաքյան։ Սրանք այն մարդիկ են, ովքեր ամենակատաղի ձևով քննադատում էին Սերժ Սարգսյանին։
Բաղդասարյանը Սերժին մեղադրում էր իրեն սպանելու փորձի համար, Գեղամյանը Սերժից պաշտպանվում էր «բրոնեժիլետով», իսկ Դալլաքյանը ՀՀԿ ղեկավարին մեղադրում էր բյուջեի փողերը կազինոներում մսխելու համար։ Թե որտեղ են հիմա սույն գործիչները, հիշեցնելու կարիք չկա։ Սերժն էլի հաճախորդներ ունի, բայց այս եռյակը խփել է քաղաքական «սալտո» տալու բոլոր ռեկորդները։
Ուշագրավն այն է, որ վերը նշյալ հաճախորդներից յուրաքանչյուրը «թունդ ընդդիմադիր» եղած ժամանակ իր պարտքն էր համարում պարբերաբար հայտարարել, որ սուտ են այն խոսակցությունները, թե իբր ինքը Սերժի «մարդն» է։ Բաղդասարյանը հերքում էր, որ ՕԵԿ–ը ստեղծվել է Սարգսյանի գործուն միջամտությամբ։ Գեղամյանը հայտարարում էր, թե ում անունը Սերժի անվան հետ կապվի՝ անմիջապես կվարկաբեկվի։ Դալլաքյանն էլ հնարավոր բոլոր հայհոյանքներն էր հասցնում Սերժին, որպեսզի ապացուցի իր անկախ պատգամավոր լինելը և առանձին վերցրած մեկ մեծամասնական ընտրատարածքում ժողովրդավարության հաղթանակի հնարավոր լինելը։
Եթե դասակարգելու լինենք Սերժի հաճախորդներին, ապա բարձրագույն խմբում, անշուշտ, այս երեքն են։ Դավիթշահնազարյաններն ու մյուսները դեռ շատ պետք է աշխատեն, որպեսզի հաճախորդների առաջին խմբից տեղափոխվեն բարձրագույն խումբ, թեև հանուն արդարության պետք է նշել, որ իրենց հատկանիշներով Դավիթ Շահնազարյանը, Արամ Սարգսյանը, Անդրանիկ Քոչարյանն ու էլի մեկ–երկու հոգի արժանի են «Հաճախորդ» ակումբի լիիրավ անդամ դառնալու և խրախուսական մրցանակ ստանալու համար։
Մինչ Շահնազարյանն ու մյուսները կաշվից դուրս են գալիս Սերժի հիմնական «հարեմում» հայտնվելու համար, քաղաքական երկնակամարում նոր «աստղ» է ծագում։ Ամառային տրանսֆերային բաց պատուհանը, ըստ այդմ, նոր «լեգիոներով» կհամալրի հաճախորդաց բանակը։ Թեև բուն գործարքը վաղուց էր կայացել։
Հաճախորդական «կվարտետ»
Քաղաքական անցուդարձին ուշադիր հետևողների համար պարզ է, որ «Հաճախորդ» ակումբը համալրվել է ևս մեկով՝ Նիկոլ Փաշինյանով։ Ճիշտ է, նրա հաճախորդությունը դեռևս տեսանելի է միայն մասնագիտական աչքի և քաղաքական շրջանակների համար, բայց հեռու չէ այն ժամանակը, երբ Խաչիկ գյուղի հովիվն էլ կիմանա այն մասին, որ Նիկոլը գեղամյանություն է անում։
Հաշվի առնելով այն փաստը, թե ինչպիսի ինտենսիվությամբ են «Հայկական ժամանակի» տիրոջը «ռասկրուտկա» անում սերժամետ լրատվամիջոցները, ինչպես նաև այն հանգամանքը, թե ինչպիսի ծառայություններ է Նիկոլը 2011թ. սկսած մատուցում Սերժ Սարգսյանին (նախկինում արածները չհաշված), իսկ վերջերս նաև Տիգրան Սարգսյանին՝ կարող եք չկասկածել՝ Գեղամյանին, Բաղդասարյանին ու Դալլաքյանին միացել է նոր խաղացող։ Այսինքն՝ հաճախորդական եռյակը դարձել է քառյակ։