Լրահոս

24.06.2013 12:02


Իջևանի անտառից հատած ծառերը տեղափոխում էր Երևան՝ վաճառելու

Իջևանի անտառից հատած ծառերը տեղափոխում էր Երևան՝ վաճառելու

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, ապօրինի ծառ կտրելու կասկածանքով, Սևան քաղաքից Աբովյան քաղաք մտնող ճանապարհից, «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բաժին են հրավիրել 1983թ. ծնված Դավիթ Ղ.-ին:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նա «ԳԱԶԵԼ»-ում բեռնված կտրտված ծառերը առանց համապատասախան թույլտվության ապօրինի կտրել է Իջևանի անտառից՝ Երևան տեղափոխելու և վաճառելու նպատակով:
Նախապատրաստված նյութերը Կոտայքի մարզի դատախազության միջոցով ուղարկվել են ոստիկանության Իջևանի բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը