Շաբաթ օրը Ճապոնիայի Օիտա շրջանում ավտոմայրուղու վրա շուռ է եկել դպրոցականների բեյսբոլի թիմը տեղափոխող ավտոբուսը։ Վթարի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ավելի քան 40-ը ծանր վնասվածքներ են ստացել։
Ինչպես հաղորդել են տեղի հրշեջ ծառայությունից, վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 08։30-ին։ Ոստիկանների կարծիքով՝ մեղավորը ավտոբուսի վարորդն է եղել, որը չի կարողացել կառավարել անձրևի պատճառով սահող ավտոբուսը։ Ուժեղ հարվածից ավտոբուսը շուռ է եկել և միայն բախտի բերմամբ չի այրվել։
Պատահարի տեղում աշխատում են ճանապարհային ոստիկանները։ 9 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ 26-ամյա վարոդը ձերբակալված է և ցուցմունք է տալիս։
Ճապոնիայում դպրոցական ավտոբուս է շուռ եկել