Լրահոս

24.06.2013 12:24


Պռոշյանի գյուղապետի ընտրություններում առաջադրվել է 5 թեկնածու

Պռոշյանի գյուղապետի ընտրություններում առաջադրվել է 5 թեկնածու

Նախօրեին ավարտվել է Կոտայքի մարզի Պռոշյան և Շիրակի մարզի Հովիտ համայնքներումում հուլիսի 14-ին կայանալիք գյուղապետների արտահերթ ընտրություններում առաջադրումների ժամկետը։ Պռոշյանում առաջադրվել է հինգ թեկնածու: Նրանք են` ինքնաառաջադրված անկուսակցականներ Ալեքսան Ալեքսանյանը, «Դելիկտ» ՍՊԸ–ի տնօրեն Ցոլակ Գրիգորյանը, Պռոշյանի գյուղապետարանի աշխատակից Գալուստ Մկրտչյանը, ինքնաառաջադրված, ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը և ՀՅԴ-ի կողմից առաջադրված Վովա Սահակյանը:

Շիրակի մարզի Հովիտ համայնքում առաջադրվել են երկու թեկնածու` ինքնաառաջադրված Ռազմիկ Հակոբյանը և ՀՀԿ-ից առաջադրված Ավետիք Մեսրոպյանը:

Այս խորագրի վերջին նյութերը