Հայաստանի Հանրապետությունում կարծես ամնեզիայի համաճարակ է։ Համենայնդեպս այդպիսի վիճակ է իշխանական համակարգում. բոլորը կարծես տառապում են հիշողության կորստով, բոլորը մոռանում են իրենց անցյալը: Ավելին` ոչ միայն մոռանում են, այլև ակտիվորեն քննադատում են այն ամենը, ինչն արել են անցյալում:
Հինգ տարի շարունակ Սերժ Սարգսյանի գլխավորած ռեժիմը մեզ փորձում է համոզել, որ բարի ռեժիմ է: Այո՛, հե՛նց բարի: Որքան էլ պրիմիտիվ է հնչում, բայց ռեժիմի հիմնական մեսիջը հանրությանը սա է. «Մենք բարի իշխանություն ենք, ա՛յ, նախորդները չար էին»:
Հիմա փորձենք հասկանալ՝ այդ ինչ նոր՝ «բարի» բռնապետություն է հնարել մեր «ազգընտիր» Սերժ Սարգսյանը:
«Ազատմամուլ»
Ահա այսպես են «կնքվել» այն բոլոր լրատվամիջոցները, որոնք ֆինանսավորվում են Բաղրամյան 26-ից: Սա հայկական մամուլի մեջ «բարի» բռնապետության նորարարությունն է:
Այսօր ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ իշխանությունների քարոզչությունն արվում է «ընդդիմադիր» դիրքերից: «Ազատ» մամուլը քննդատում է բոլորին և ամեն ինչ, սակայն մի թեմայի նկատմամբ «վետո» է դրված՝ չի քննարկվում Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը և նրա հեռացման անհրաժեշտությունը։ Մնացած առումներով խփիր ում ուզում ես և ինչքան ուզում ես: Եվ ամենակարևորը՝ հիմնականում խփիր բոլոր նրանց, ովքեր պայքարում են Հայաստանում միահեծան իշխանական համակարգի ձևավորման դեմ։
«Բարիոստիկան»
Ազատիչյան իշխանությունն ամբողջովին հիմնված է ուժային կառույցների վրա, մասնավորպես՝ ոստիկանության: Բայց դեմագոգիան այն է, որ 2008թ. ուժային կառույցների և հանցագործ խմբերի գործադրմամբ իշխանության հասած նախագահն իր կառավարման ամբողջ ընթացքում խոսում է հանդուրժողականությունից:
Իշխանական քարոզչության հիմնական նպատակը «բարի Սերժ Սարգսյանի» և նրա զինակից՝ «բարի ուժայինների» կերպարներ ստեղծելն է: Եվ ահա՝ դրա արդյունքում ոստիկանապետ է նշանակվում մելամաղձոտ ձայնով, Աստծո անունը օր ու գիշեր անտեղի մեջբերող, հանրահավաքներն «աղոթքով կտրող» ու նաև աղոթացնող Վլադիմիր Գասպարյանը:
Արդյունքում՝ ոստիկանությունն սկսում է ընդդիմադիրներին ապօրինաբար բաժին բերող հանցագործ խմբից վերածվել ֆեյսբուքներում ստատուս գրող, քաղաքացիական խնդիրների շուրջ դիրքորոշում արտահայտող ոստիկանության: Այս ներկայացման շրջանակներում ոչ անհայտ ոստիկան Կարեն Մովսիսյանը, թողնելով իր բան ու գործը, ոստիկանական բաժանմունքներում, օր ու գիշեր ստատուսներ է գրում և հանրությանը ցնցում յուր ինտելեկտով: Իրոք որ «բարի» է մեր ոստիկանությունը։
Իշխանական ամնեզիա
Հոդվածի սկզբում նշել էի, որ այսօր իշխանական համակարգում հիշողության ընտրովի կորուստ է արձանագրվում։ Այդպես էլ կա։ Սերժ Սարգսյանի հիմնած համակարգում բոլորը «մոռացել» են, թե ով են եղել, ինչ պաշտոններ են զբաղեցրել, որ կուսակցությունից են եղել մինչև 2008 թիվը: Նրանք «մոռացել» են, թե որտեղ են գտնվել և ինչ պաշտոն են զբաղեցրել 2008թ. մարտի մեկին: Ինքը նախագահի աթոռը ապօրինաբար զբաղեցնողը կարծես մոռացել է, որ հինգ տարի առաջ ՀՀ վարչապետն էր և ուղիղ մասնակցություն է ունցել մարտի մեկի սպանդի կազմակերպմանը:
Վլադիմիր Գասպարյանն այս շաբաթ հրապարակավ «մոռացավ» այն փաստը, որ ինքը 2008թ. մարտի մեկին ՀՀ ռազմական ոստիկանության պետն էր, և իր վարչությունը ևս անմիջական մասնակցություն է ունեցել վերոհիշյալ «իրադարձություններին», այլ ոչ թե հանդիսատեսի կարգավիճակում է եղել: Այդ մասին կան և՛ ֆոտո, և՛ վիդեո փաստեր։
Իհարկե, այս մասին «ազատ մամուլը» նրանց երբեք չի հիշեցնի: Քանի որ «ազատ մամուլը», փաստորեն, ոտիկանության նույնպիսի մի ստորաբաժանում է, և նույն ջանասիրությամբ օգնում է Սերժ Սարգսյանին տոկոսներ խփել և վերընտրվել: Կարծում եմ՝ շատերի համար գաղտնիք չէ, որ նախագահականի և «ազատ» մամուլի կապող օղակ հանդիսացող անձինք հիմնականում «պագոնավոր» են։
Մի խոսքով՝ «քաղաքացիականոտ» ոստիկանապետություն է ստեղծվում։ «Բարիի» մեջ։
«Բարիի» մեջ` «քաղաքացիականոտ» ոստիկանապետություն
Հայաստանի Հանրապետությունում կարծես ամնեզիայի համաճարակ է։ Համենայնդեպս այդպիսի վիճակ է իշխանական համակարգում. բոլորը կարծես տառապում են հիշողության կորստով, բոլորը մոռանում են իրենց անցյալը: Ավելին` ոչ միայն մոռանում են, այլև ակտիվորեն քննադատում են այն ամենը, ինչն արել են անցյալում:
Հինգ տարի շարունակ Սերժ Սարգսյանի գլխավորած ռեժիմը մեզ փորձում է համոզել, որ բարի ռեժիմ է: Այո՛, հե՛նց բարի: Որքան էլ պրիմիտիվ է հնչում, բայց ռեժիմի հիմնական մեսիջը հանրությանը սա է. «Մենք բարի իշխանություն ենք, ա՛յ, նախորդները չար էին»:
Հիմա փորձենք հասկանալ՝ այդ ինչ նոր՝ «բարի» բռնապետություն է հնարել մեր «ազգընտիր» Սերժ Սարգսյանը:
«Ազատ մամուլ»
Ահա այսպես են «կնքվել» այն բոլոր լրատվամիջոցները, որոնք ֆինանսավորվում են Բաղրամյան 26-ից: Սա հայկական մամուլի մեջ «բարի» բռնապետության նորարարությունն է:
Այսօր ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ իշխանությունների քարոզչությունն արվում է «ընդդիմադիր» դիրքերից: «Ազատ» մամուլը քննդատում է բոլորին և ամեն ինչ, սակայն մի թեմայի նկատմամբ «վետո» է դրված՝ չի քննարկվում Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը և նրա հեռացման անհրաժեշտությունը։ Մնացած առումներով խփիր ում ուզում ես և ինչքան ուզում ես: Եվ ամենակարևորը՝ հիմնականում խփիր բոլոր նրանց, ովքեր պայքարում են Հայաստանում միահեծան իշխանական համակարգի ձևավորման դեմ։
«Բարի ոստիկան»
Ազատիչյան իշխանությունն ամբողջովին հիմնված է ուժային կառույցների վրա, մասնավորպես՝ ոստիկանության: Բայց դեմագոգիան այն է, որ 2008թ. ուժային կառույցների և հանցագործ խմբերի գործադրմամբ իշխանության հասած նախագահն իր կառավարման ամբողջ ընթացքում խոսում է հանդուրժողականությունից:
Իշխանական քարոզչության հիմնական նպատակը «բարի Սերժ Սարգսյանի» և նրա զինակից՝ «բարի ուժայինների» կերպարներ ստեղծելն է: Եվ ահա՝ դրա արդյունքում ոստիկանապետ է նշանակվում մելամաղձոտ ձայնով, Աստծո անունը օր ու գիշեր անտեղի մեջբերող, հանրահավաքներն «աղոթքով կտրող» ու նաև աղոթացնող Վլադիմիր Գասպարյանը:
Արդյունքում՝ ոստիկանությունն սկսում է ընդդիմադիրներին ապօրինաբար բաժին բերող հանցագործ խմբից վերածվել ֆեյսբուքներում ստատուս գրող, քաղաքացիական խնդիրների շուրջ դիրքորոշում արտահայտող ոստիկանության: Այս ներկայացման շրջանակներում ոչ անհայտ ոստիկան Կարեն Մովսիսյանը, թողնելով իր բան ու գործը, ոստիկանական բաժանմունքներում, օր ու գիշեր ստատուսներ է գրում և հանրությանը ցնցում յուր ինտելեկտով: Իրոք որ «բարի» է մեր ոստիկանությունը։
Իշխանական ամնեզիա
Հոդվածի սկզբում նշել էի, որ այսօր իշխանական համակարգում հիշողության ընտրովի կորուստ է արձանագրվում։ Այդպես էլ կա։ Սերժ Սարգսյանի հիմնած համակարգում բոլորը «մոռացել» են, թե ով են եղել, ինչ պաշտոններ են զբաղեցրել, որ կուսակցությունից են եղել մինչև 2008 թիվը: Նրանք «մոռացել» են, թե որտեղ են գտնվել և ինչ պաշտոն են զբաղեցրել 2008թ. մարտի մեկին: Ինքը նախագահի աթոռը ապօրինաբար զբաղեցնողը կարծես մոռացել է, որ հինգ տարի առաջ ՀՀ վարչապետն էր և ուղիղ մասնակցություն է ունցել մարտի մեկի սպանդի կազմակերպմանը:
Վլադիմիր Գասպարյանն այս շաբաթ հրապարակավ «մոռացավ» այն փաստը, որ ինքը 2008թ. մարտի մեկին ՀՀ ռազմական ոստիկանության պետն էր, և իր վարչությունը ևս անմիջական մասնակցություն է ունեցել վերոհիշյալ «իրադարձություններին», այլ ոչ թե հանդիսատեսի կարգավիճակում է եղել: Այդ մասին կան և՛ ֆոտո, և՛ վիդեո փաստեր։
Իհարկե, այս մասին «ազատ մամուլը» նրանց երբեք չի հիշեցնի: Քանի որ «ազատ մամուլը», փաստորեն, ոտիկանության նույնպիսի մի ստորաբաժանում է, և նույն ջանասիրությամբ օգնում է Սերժ Սարգսյանին տոկոսներ խփել և վերընտրվել: Կարծում եմ՝ շատերի համար գաղտնիք չէ, որ նախագահականի և «ազատ» մամուլի կապող օղակ հանդիսացող անձինք հիմնականում «պագոնավոր» են։
Մի խոսքով՝ «քաղաքացիականոտ» ոստիկանապետություն է ստեղծվում։ «Բարիի» մեջ։
Տաթևիկ Պողպատյան