Լրահոս

11.07.2009 14:27


ԱՄՆ–ի գործարարը կաշառք է տվել Ադրբեջանի ղեկավարությանը

Ինչպես հաղորդել է «Bloomberg»-ը, «Dooney & Bourke» ամերիկյան ընկերության հիմնադիր Ֆրեդերիկ Բուրկը «Նյու-Յորքի» շրջանային դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել 1998թ. Ադրբեջանի ղեկավարությանը կաշառք տալու համար։

Գործում մասավորապես նշված է, որ ձեռնարկատեր Վիկտոր Կոժենը և Բուրկը կաշառք են տվել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևին և նրա որդուն՝ Իլհամ Ալիևին։ Ինքը՝ Բուրկը, անձամբ կաշառք չի տվել, բայց տեղյակ է եղել դրա մասին։

Բուրկն ու Կոժենը փորձել են այդ կերպ արագացնել ադրբեջանական «Азнефть» պետական նավթային ընկերության սեփականաշնորհումը։ «Азнефть»-ն այդպես էլ չի սեփականաշնորհվել։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը