Լրահոս

11.07.2009 14:54


Ս. Օհանյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանին

Ս. Օհանյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանին

Հուլիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովին՝ վերջինիս պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն  է հայտնել դեսպանին՝ արդյունավետ համագործակցության, ինչպես նաև երկու երկրների ռազմավարական համագործակցության ամրապնդման և ընդլայնման գործում ներդրած անձնական ավանդի համար և հաջողություն մաղթել նրան հետագա առաքելություններում:

Ս. Օհանյանը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունն ու ջանքերը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմավարական գործընկերության զարգացմանը: Հանդիպման ավարտին կողմերը ընդգծել են հայ-ռուսական հարաբերությունների և բարեկամական կապերի ամրապնդման պատրաստակամությունը:

 

Այս խորագրի վերջին նյութերը