Լրահոս

25.06.2013 11:58


Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը պարտվեց «Գանձասարին»

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը պարտվեց «Գանձասարին»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը՝ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ, այս օրերին մարզական հավաք է անցկացնում Հանքավանում: Երեկ տեղի ունեցավ ստուգողական հանդիպում Հայաստանի Մ-19 հավաքականի և Կապանի «Գանձասարի» միջև: Առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով: Երկրորդ խաղակեսում «Գանձասարը» կարողացավ 2 անգամ գրավել Հայաստանի Մ-19 հավաքականի դարպասը և հաղթեց 2:0 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Արթուր Ավագյանը և Հայրապետ Ավագյանը:

Այս խորագրի վերջին նյութերը