Լրահոս

25.06.2013 13:06


Վարդան Ղուկասյան. «Տիրոջ մոտ հաճելի լինենք, մնացածն ինձ հետաքրքիր չէ»

Վարդան Ղուկասյան. «Տիրոջ մոտ հաճելի լինենք, մնացածն ինձ հետաքրքիր չէ»

Հունիսի 24–ի երեկոյան հրդեհ էր բռնկվել Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում, որը կառուցվում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հովանավորությամբ։ «Ցայգ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Վարդան Ղուկասյանն ասել է, որ նման պատահարներից հնարավոր չէ խուսափել։ Ինչ վերաբերում է հրդեհի պատճառած վնասի չափին, ապա Վարդան Ղուկասյանն ասել է.

Դե, վերջը հիմա ի՞նչ պետք է, որ ես ասեմ՝ ինչ ենք անում, ոնց ենք անում, ո՞ւմ աչքն եմ ուզում մտնել որ։ Տիրոջ մոտ հաճելի լինենք, մնացածն ինձ հետաքրքիր չէ։

Մանրամասները՝ «Ցայգ»–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը