Լրահոս

25.06.2013 13:18


Ոստիկանները կողոպտչին բռնեցին փախուստի պահին

Ոստիկանները կողոպտչին բռնեցին փախուստի պահին
Հունիսի 23-ին՝ ժամը 15։15-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Խանջյան փողոցի թիվ 27 հասցեի մոտից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1976թ. ծնված Համլետ Մ.-ին: Նա ժամը 15։00-ի սահմաններում Խանջյան փողոցում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի առջևի դուռը բացելով՝ սրահից բացահայտ հափշտակել է պայուսակ, որի մեջ եղել է շպարման պարագաներ, բջջային հեռախոս և կանխիկ գումար, սակայն փախուստի պահին բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը