«Կան ազգեր, որոնք սրտի ամբողջ խորերեն «ա՜խ» կքաշեն մեծ մարդ մը ունենալու համար, սակայն պարագան այնպես մըն է բերեր, որ այսօր հայ ազգը կսկիծով կտեսնե, որ պզտիկ մարդ մը չունի իր մեջը»:
Մոտ մեկ դար առաջ հեգնում էր Լեռ Կամսարը:
Եթե երգիծաբանն այսօր կենդանի լիներ, ապա «մեծությունների» ու մեծախոսների մի մեծ «փաղանգ» կտեսներ հենց միայն իշխանական վերնախավում, որի անդամների շարքում ոչ միայն պզտիկ մեկը չկա, այլեւ չափից ավելի խոշորներն են հավաքվել այնտեղ: «Մեծություններ» ու մեծախոսներ, որոնց մեծ ու հզոր նախաձեռնությունների «շնորհիվ» գնալով ժողովուրդը պզտիկանում-անհետանում է...
«Մեծ» մարդիկ՝ «մեծ» նախաձեռնություններ:
Նման մի բան տեսանք նաեւ երեկ, երբ հայտնի դարձավ, որ «մեծանուն» մտավորականները բաց նամակ են գրել «մեծ առաջնորդին» եւ նաեւ՝ Արցախի նախագահին ու կաթողիկոսին:
Բաց նամակի տակ ստորագրողների թիվն էլ շա՜տ մեծ է՝ 350 հոգի:
Թերեւս, մարդկության պատմության մեջ ստորագրած անձանց թվով սա նախադեպը չունեցող ցուցակ է:
350-ը իրենց նամակի հասցեատերերին՝ «Մեծարգո նախագահներին» ու Ամենայն հայոց կաթողիկոսին խնդրում-աղաչում են, որ արգելեն-դադարեցնեն Գանձասարի համալիրի պարսպի սալիկապատման աշխատանքները. «կտրականապես արգելել համալիրի պարսպի երեսպատումը»:
«Յուրաքանչյուրս` որպես հայ, պարտավոր ենք անձնազոհաբար պաշտպանելու մեր` համաշխարհային նշանակության Հայոց ազգային արժեքները, մեր հոգևոր սրբությունները, որոնք ուղղակիորեն կապված են երկրի ներքին և արտաքին քաղաքականության, ազգային անվտանգության խնդիրների հետ»,-նշված է նամակում:
«Մեծերին» շատ բնորոշ վարվելակերպ է՝ ամենամեծի ցուցումով նստել ու նամակ գրել ռուսաստանաբնակ մեծահարուստ գործարարի դեմ, որը համարձակվել է բարոգործություն անել:
«Մեծերը» դեմ են բարեգործությանը:
Ավաղ, սրանք իրենց նամակում այդպես էլ չեն հիմնավորում, թե պարսպի ամրացումը ինչով կամ ինչպես կարող է «խաթարել համալիրի պատմա-մշակութային արժեքը»:
Ինչեւէ, «մեծերի» ռազմախը այսպիսին է լինում, նրանք հո չե՞ն կարող այնքան պզտիկանալ, որպեսզի զբաղվեն «պզտիկ» ժողովրդի, «պզտիկ» քաղաքացու կենսական խնդիրներով:
Նախ՝ ամենամեծն արգելում է նրանց զբաղվել նման խնդիրներով, եւ երկրորդ՝ «պզտիկները» այնքան պզտիկ են, որ չեն երեւում:
Հետեւաբար՝ նրանց իրավունքները «անձնազոհաբար պաշտպանելու» հարկ չկա…
«Մեծ» մարդիկ՝ «մեծ» նախաձեռնություններ
«Կան ազգեր, որոնք սրտի ամբողջ խորերեն «ա՜խ» կքաշեն մեծ մարդ մը ունենալու համար, սակայն պարագան այնպես մըն է բերեր, որ այսօր հայ ազգը կսկիծով կտեսնե, որ պզտիկ մարդ մը չունի իր մեջը»:
Մոտ մեկ դար առաջ հեգնում էր Լեռ Կամսարը:
Եթե երգիծաբանն այսօր կենդանի լիներ, ապա «մեծությունների» ու մեծախոսների մի մեծ «փաղանգ» կտեսներ հենց միայն իշխանական վերնախավում, որի անդամների շարքում ոչ միայն պզտիկ մեկը չկա, այլեւ չափից ավելի խոշորներն են հավաքվել այնտեղ:
«Մեծություններ» ու մեծախոսներ, որոնց մեծ ու հզոր նախաձեռնությունների «շնորհիվ» գնալով ժողովուրդը պզտիկանում-անհետանում է...
«Մեծ» մարդիկ՝ «մեծ» նախաձեռնություններ:
Նման մի բան տեսանք նաեւ երեկ, երբ հայտնի դարձավ, որ «մեծանուն» մտավորականները բաց նամակ են գրել «մեծ առաջնորդին» եւ նաեւ՝ Արցախի նախագահին ու կաթողիկոսին:
Բաց նամակի տակ ստորագրողների թիվն էլ շա՜տ մեծ է՝ 350 հոգի:
Թերեւս, մարդկության պատմության մեջ ստորագրած անձանց թվով սա նախադեպը չունեցող ցուցակ է:
350-ը իրենց նամակի հասցեատերերին՝ «Մեծարգո նախագահներին» ու Ամենայն հայոց կաթողիկոսին խնդրում-աղաչում են, որ արգելեն-դադարեցնեն Գանձասարի համալիրի պարսպի սալիկապատման աշխատանքները. «կտրականապես արգելել համալիրի պարսպի երեսպատումը»:
«Յուրաքանչյուրս` որպես հայ, պարտավոր ենք անձնազոհաբար պաշտպանելու մեր` համաշխարհային նշանակության Հայոց ազգային արժեքները, մեր հոգևոր սրբությունները, որոնք ուղղակիորեն կապված են երկրի ներքին և արտաքին քաղաքականության, ազգային անվտանգության խնդիրների հետ»,-նշված է նամակում:
«Մեծերին» շատ բնորոշ վարվելակերպ է՝ ամենամեծի ցուցումով նստել ու նամակ գրել ռուսաստանաբնակ մեծահարուստ գործարարի դեմ, որը համարձակվել է բարոգործություն անել:
«Մեծերը» դեմ են բարեգործությանը:
Ավաղ, սրանք իրենց նամակում այդպես էլ չեն հիմնավորում, թե պարսպի ամրացումը ինչով կամ ինչպես կարող է «խաթարել համալիրի պատմա-մշակութային արժեքը»:
Ինչեւէ, «մեծերի» ռազմախը այսպիսին է լինում, նրանք հո չե՞ն կարող այնքան պզտիկանալ, որպեսզի զբաղվեն «պզտիկ» ժողովրդի, «պզտիկ» քաղաքացու կենսական խնդիրներով:
Նախ՝ ամենամեծն արգելում է նրանց զբաղվել նման խնդիրներով, եւ երկրորդ՝ «պզտիկները» այնքան պզտիկ են, որ չեն երեւում:
Հետեւաբար՝ նրանց իրավունքները «անձնազոհաբար պաշտպանելու» հարկ չկա…
Կիմա Եղիազարյան