Լրահոս

24.11.2010 10:55


Էրդողանին Լիբանանում կդիմավորեն բողոքի ցույցով

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղը' նոյեմբերի 25-ին, պաշտոնական այցով կմեկնի Լիբանան: Այնտեղ սպասվում են Էրդողանի հանդիպումները Լիբանանի քաղաքական ղեկավարության' նախագահ Միշել Սուլեյմանի, խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրիի, վարչապետ Սաադ Հարիրիի հետ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նոյեմբերի 25-ին Բեյրութի նահատակաց հրապարակում լիբանանահայ համայնքը բողոքի ցույց կանցկացնի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի Լիբանան այցելության կապակցությամբ։

Ավելի վաղ սրա վերաբերյալ Լիբանանում գործող հայ ավանդական երեք՝ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան, Հայ հեղափոխական դաշնակցություն և Ռամկավար ազատական կուսակցությունները, հանդես են եկել լիբանանահայ համայնքին ուղղված կոչով։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը