Լրահոս

25.06.2013 17:45


Գերմանիայում հակաահաբեկչական գործողությունների ժամանակ բացահայտումներ են արվել

Գերմանիայում հակաահաբեկչական գործողությունների ժամանակ  բացահայտումներ են արվել

Գերմանիայի ոստիկանությունը այսօր է լայնածավալ հակաահաբեկչական գործողություն է իրականացրել, որի հետևանքով ինքնաթիռային մոդելների օգտագործմամբ ահաբեկչական գործողությունների ծրագիր է բացահայտել: Ոստիկանությունը խուզարկություններ է կատարել Գերմանիայի հարավում, Բավարիայում և Բադեն-Վյուտեմբերգի մի շարք շենքերում: Առգրավվել են ինքնաթիռների հեռակառավարվող մոդելների օգտագործմամբ ենթադրյալ ահաբեկիչների կողմից կազմակերպվելիք գործողությունների մասին վկայող տեխնիկական փաստաթղթեր:

Ինչպես հաղորդում է «Բի-Բի-Սի»-ն, ոստիկանության տեսադաշտում են հայտնվել թունիսցի երեք տղամարդիկ, ավքեր Շտուգարտի համալսարանում ուսումնասիրել են ավիացիոն և տիեզերական տեխնոլոգիաներ: Ձերբակալությունների կամ բերման ենթարկելու մասի տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: Ոստիկանություն զուգահեռաբար գործողություն է իրականացրել՝ նպատակ ունենակով կանխել ահաբեկչական խմբավորումներին ֆինանսավորումը: Այդ գործողության շրջանակներում խուզարկություններ են կատարվել Շտուգարտում և Մյունխենում:

Այս խորագրի վերջին նյութերը