Լրահոս

26.06.2013 12:07


Բրատիսլավայում տեղի է ունենալու ԵՀՄՖ հերթական Համագումարը

Բրատիսլավայում տեղի է ունենալու ԵՀՄՖ հերթական Համագումարը

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահությունը իր ներկայացուցիչներին և համակիրներին սույն հայտարարությամբ տեղեկացնում է, որ 2013թ. սեպտեմբերի 6-8, Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում տեղի է ունենալու ԵՀՄՖ հերթական Համագումարը, որն իր մեջ ներառում է չորս նիստեր` օրակարգային հետևյալ հարցերով.

1.Համագումարի բացման արարողություն, ելույթներ`

ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյան, ԵՀՄՖ Պատվո նախագահ Թորոս Սակերյան,

Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չառնոգուրսկի, Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահ, ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի հիմնադիր Շտեֆան Հարաբին, Սլովակիայի Ազգային Խորհուրդի առաջին Նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկո

2.Եվրոպայի հայկական կազմակերպությունների համակարգված գործունեություն Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ

/զեկուցողներ`Արշալույս Ճգնավորյան, Գևորգ Դանիելյան, Հարություն Առաքելյան/:

3.Հայկական մշակութային ժառանգությունների հանդեպ իրականացվող „մշակութային ցեղասպանության“ դեմ պայքարի աշխատանքների մասին տեղեկատվություն և ռազմավարության հաստատում /զեկուցողներ` Տաթևիկ Գրիգորյան, Սարգիս Շահինյան/:

4. Ոճրագործ ադրբեջանցի մարդասպանի ազատ արձակվելու դեմ դատական գործունեություն ծավալելու շուրջ.

ա) ՄԱԿ-ի Հաագայի դատարանին Ադրբեջանի կողմից որպես պետականորեն կազմակերպված ահաբեկչության դեմ հայցի նախապատրաստում

բ) Ադրբեջանի նախագահի և Հունգարիայի վարչապետի կողմից համատեղ իրականացված կոռուպցիայի դատապարտմանն ուղղված քայլեր` հայցի նախապատրաստում ուղղված Ստրասբուրգի Միջազգային Դատարանին, զեկուցողներ`Սլովակիայի Գերագույն Դատարանի նախագահ Շտեֆան Հարաբին, Գևորգ Դանիելյան, Սեյրան Գրիգորյան, Հովհաննես Մարկարյան:

5. Եվրոպահայության գնահատականները

-ՀՀ ներկայիս ներքաղաքական գործընթացներին,

-Եվրոմիության հետ տնտեսական կապերի զարգացման,

-ՀՀ-ից դեպի եվրոպական շուկա արտահանումների կազմակերպման

- ՀՀ ներդրումային ծրագրերի իրականացման շուրջ

/զեկուցողներ`Հիլդա Չոբոյան, դոկ. Աշոտ Գրիգորյան/:

Համագումարին զուգահեռ կազմակերպվելու են մշակութային միջոցառումներ և էքսկուրսիաներ, որի ընթացքում հնարավորություն կստեղծվի շփումներ ունենալ Սփյուռքի և Հայրենիքի ճանաչված հասարակական, քաղաքական, հոգևոր, ինչպես նաև մշակութային գործիչների հետ:

Այս խորագրի վերջին նյութերը