Լրահոս

26.06.2013 12:35


Սեյրան Օհանյան. «Ադրբեջանի ղեկավարությունը փաստացի մեզ ներքաշում է սպառազինման մրցավազքի մեջ»

Սեյրան Օհանյան. «Ադրբեջանի ղեկավարությունը փաստացի մեզ ներքաշում է սպառազինման մրցավազքի մեջ»

Այսօր Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական – անվտանգային ուղենիշները» թեմայով երկրորդ ռազմավարական համաժողովը։ Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ճեպազրույցում ասել է. «Ադրբեջանի սպառազինումը մեզ չի կարող չմտահոգել, բայց ռազմատեխնիկական համագործակցությունը մեր գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա։ Մենք անում ենք հնարավորը, որպեսզի պահենք ուժերի հավասարակշռությունը ոչ միայն քանակական, այլ նաև՝ որակական առավելության շնորհիվ»։

Ըստ Օհանյանի՝ հայ–ռուսական համագործակցության թափանցիկությունը բերում է նրան, որ զենքի յուրաքանչյուր մատակարարում և հավասարակշռության ամեն մի խախտում վերահսկելի է դառնում նաև Ռուսաստանի համար:

«Իրավիճակը վերահսկելի է: Իհարկե, մենք բազմիցս բարձրաձայնել ենք, որ Ադրբեջանի ղեկավարությունն իրականացնում է սպառազինում և փաստացի մեզ ներքաշում մրցավազքի մեջ: Բայց մենք հենց այդպես, կուրորեն չենք ներքաշվում դրա մեջ: Մենք ավելի շատ որակի վրա ենք ուշադրություն դարձնում»,–ասել է պաշտպանության նախարարը։

Այս խորագրի վերջին նյութերը