Լրահոս

26.06.2013 13:14


Ահազանգի հետքերով. աղբամանում հայտնաբերվեց ատրճանակ և 150 փամփուշտ

Ահազանգի հետքերով. աղբամանում հայտնաբերվեց ատրճանակ և 150 փամփուշտ
Հունիսի 25-ին՝ ժամը 20։05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ալավերդյան փողոցի աղբամաններից մեկում զենք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը Հանրապետության փողոցի թիվ 56/1 հասցեի հարևանությամբ գտնվող աղբամանում հայտնաբերել է «ԻԺ-53» ատրճանակ և տարբեր տրամաչափի 150 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը