Լրահոս

26.06.2013 13:44


«Լոռու մարզի Քոբայր գյուղին կից սրբավայրերից մեկը տեղացիները դարձրել են անասնագոմ»

«Լոռու մարզի Քոբայր գյուղին կից սրբավայրերից մեկը տեղացիները դարձրել են անասնագոմ»

Լոռու մարզի Քոբայր գյուղին կից սրբավայրերից մեկը տեղացիները դարձրել են անասնագոմ: Ի՞նչ կարող ենք այդքանից հետո պահանջել կամ ի՞նչ պատկերացում պիտի ունենան մեր երկրի, մշակույթի և մտածելակերպի մասին այստեղ այցելող զբոսաշրջիկները, ի՞նչ ասես գյուղացիներին: Ինձանից որ կախված լիներ` կկախեի: Ինչպես մի ժամանակ ասել էր մեր ազատամարտիկներից մեկը` Արջը, ինձանից որ կախված լիներ, հայերի կեսին կվառեի:

Ի՞նչ պատասխան կտան սրան մշակույթի նախարարությունը, մեր հոգևոր առաջնորդները: Արդյոք ամբողջ գյուղում չկա՞ մի համապատասխան խելքի տեր մարդ, որ կանգնացնի էս սրբապղծությունը, ամոթանք տա, խելքի բերի:
Դարեր շարունակ միշտ հայ գյուղացին է եղել հայ ազգի իրական ուժը, գաղափարի ու գենի կրողը: Իսկ հիմա, կոնկրետ Քոբայրում և համոզված եմ` էլի շատ վայրերում, նմանները հանդիսանում են մեր ազգի խայտառակությունը:

Գոռ Այզակ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը