«Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խումբը նոր կաղապար է առաջարկում
«Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամներ Արմեն Աղայանը և Ալեքսանդր Քանանյանը «Արմատ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում լրագրողներին տեղեկացրել են, որ ստեղծվելիք ուժը սպասվող համագումարում կներկայացնի իր կանոնադրությունը։ Իսկ մինչ այդ նրանք ներկայացրել են իրենց գաղափարախոսությունը։
Հարցին, թե այն գաղափարական հենքը, որի շուրջ ստեղծվել է նախաձեռնող խումբը, կարո՞ղ է համախմբել այլ ուժերի ևս, Արմեն Աղայանը պատասխանել է.
-Մենք մեզ միացնելու խնդիր չունենք։ Մենք ընդամենը հայ ժողովրդին, քաղաքական ուժերին առաջարկում ենք մի կաղապար, որը հնարավորություն է տալու ձևակերպել այդ գաղափարական մոտեցումները և հնարավորություն է տալու ընտրել այն թիմը, որը կիրագործի գաղափարական մոտեցումները։
«Ի՞նչ գաղափարներ են դրանք»,- «7օր»-ի հարցին քաղաքագետ Աղայանը պատասխանել է, որ այս պահին առանձնացրել է 5 հարց.
1. Արցախի դեպքում դա փոխզիջումային լուծումներից հրաժարումն է և Արցախի միավորումը Հայաստանի հետ՝ առկա տարածքներով։
2. Թուրքիայի հետ հարաբերություններում ներկայիս բաժանարար գիծը ոչ մի կերպ սահման չճանաչելն է, և Արևմտյան Հայաստանի նկատմամբ հայ ժողովրդի իրավունքը անկախ պահելը, միգուցե նաև՝ ակտիվորեն հետապնդելը՝ տեր կանգնել Արևմտյան Հայաստանին։
3. Եվրաինտեգրացիոն քաղաքականության շուրջ լուրջ քննարկում կազմակերպել և վերանայել այդ քաղաքականությունն այն մասով, ինչ մասով հակասում է հայ ժողովրդի անվտանգության խնդիրներին։
4. Տնտեսական քաղաքականության մեջ հրաժարվել ստանդարտ, վերազգային սկզբունքների գերակայությունից։ Օրինակ՝ ՀՆԱ-ի աճ, ազատ մրցակցություն և նման այլ սկզբունքներից հրաժարվել բոլոր այն դեպքերում, երբ դրանք ուղղակի կամ անուղղակի վնաս են հասցնում Հայաստանի իրական տնտեսությանը՝ առաջ մղելով այլ հարցադրումներ, որոնք մեր տնտեսությունն ավելի սպասարկող կդարձնեն՝ ազգային խնդիրները լուծելու համար։
5. Ներքաղաքական. ՀՀ-ն այսօր չի ծառայում ազգային որոշումների կայացմանը և գործադրմանը։