Լրահոս

26.06.2013 14:07


Կարևորվել է բոլոր ոլորտներում հայ-լիտվական նոր կապերի զարգացումը

Կարևորվել է բոլոր ոլորտներում հայ-լիտվական նոր կապերի զարգացումը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Էրիկաս Պետրիկասին: Շնորհավորելով դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ վարչապետը նշել է. «Հույս ունենք, որ Ձեր գործունեությունը նոր թափ կհաղորդի հայ-լիտվական հարաբերությունների զարգացմանը, խորացմանն ու ընդլայնմանը: Մենք կարևորում ենք բոլոր ոլորտներում, այդ թվում տնտեսական բնագավառում նոր կապերի հաստատումն ու փոխգործակցությունը»:
Այդ համատեքստում, Տիգրան Սարգսյանն ընդգծել է երկու երկրների միջկառավարական հանձնաժողովների միջև նոր օրակարգի ձևավորման, ինչպես նաև տարբեր բիզնես ֆորումների կազմակերպման ու անցկացման անհրաժեշտությունը: Դեսպանը վարչապետին է ներկայացրել նաև ներդրումների ներգրավման ուղղությամբ առկա նախադրյալներն ու նախատեսվող ծրագրերը:
Կողմերը հեռանկարային են համարել տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում երկկողմ համագործակցությունը, անդրադարձել մշակութային կապերի ավելի սերացման ուղղությամբ նախատեսվող քայլերին:
Էրիկաս Պետրիկասը Լիտվայի աջակցությունն է հայտնել մեր երկրին՝ Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի եվրաինտեգրման և իրականացվող բարեփոխումների գործընթացներում:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Լիտվային՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերելու և լիտվացի խորհրդարանականներին՝ Արցախի հետ բարեկամություն խումբ ստեղծելու նախաձեռնության համար:

Այս խորագրի վերջին նյութերը