Ինչո՞ւ պաշտոնապես չեն հրապարակվում Հայաստան ժամանածների և մեկնածների վերջին տվյալները
Տևական ժամանակ է՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը չի թարմացնում Հայաստան ժամանածների և մեր երկրից մեկնածների թվերը։
Ծառայության պաշտոնական կայքում վերջին ցուցանիշը տեղադրվել է 2013-05-03–ին, որը վերաբերում է 2013թ.հունվար-մարտ ամիսներին։
«7օր»–ը փորձել է պարզել, թե ո՞րն է նոր տվյալները չհրապարակելու պատճառը։ Միգրացիոն պետական ծառայությունից մեզ նախ ասել են, որ իրենք օգտվում են Ազգային վիճակագրական ծառայության տվյալներից, իսկ անձամբ իրենք դրանց հրապարակումը թարմացնում են եռամսյակը մեկ։
Ինչ վերաբերում է Ազգային վիճակագրական ծառայությանը, ապա վերջինի պաշտոնական կայքում սահմանահատողները ներկայացված են ոչ թե որպես միջազգային ուղևորահոսքեր (ինչպես ՄՊԾ–ն է անում), այլ՝ պարզապես որպես զբոսաշրջություն։ Վերջին տվյալներն էլ վերաբերում են միայն 2013թ. հունվար-մարտին։
Ըստ այդմ՝ 2013թ. հունվար-մարտին հանրապետություն է ժամանել 128 237 զբոսաշրջիկ կամ 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ցուցանիշն աճել է 22,9%-ով:
Նույն ժամանակաշրջանում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 137 128 մարդ կամ 2012թ. հունվար-մարտի համեմատությամբ ցուցանիշն աճել է14,2%-ով։
Ինչ վերաբերում է ներքին զբոսաշրջությանը, ապա 2013թ. հունվար-մարտին հանրապետության տարածքում տեղաբաշխված զբոսաշրջիկների կոլեկտիվ և անհատական տեղավորման միջոցներում (կացարաններում) տեղավորվել են 40 862 զբոսաշրջիկներ (ՀՀ ռեզիդենտներ), ինչը 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է9,6%-ով:
Թե ինչի՞ց է ԱՎԾ–ն եզրակացրել, որ Հայաստան այցելածներն ու մեկնածները հենց զբոսաշրջիկներ են, այլ ոչ թե օրինակ արտագաղթողներ կամ ներգաղթողներ, այնտեղից մեզ ասել են՝ դրա պատասխանը մասնագետները պետք է տան։
Ինչո՞ւ պաշտոնապես չեն հրապարակվում Հայաստան ժամանածների և մեկնածների վերջին տվյալները
Տևական ժամանակ է՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը չի թարմացնում Հայաստան ժամանածների և մեր երկրից մեկնածների թվերը։
Ծառայության պաշտոնական կայքում վերջին ցուցանիշը տեղադրվել է 2013-05-03–ին, որը վերաբերում է 2013թ. հունվար-մարտ ամիսներին։
«7օր»–ը փորձել է պարզել, թե ո՞րն է նոր տվյալները չհրապարակելու պատճառը։ Միգրացիոն պետական ծառայությունից մեզ նախ ասել են, որ իրենք օգտվում են Ազգային վիճակագրական ծառայության տվյալներից, իսկ անձամբ իրենք դրանց հրապարակումը թարմացնում են եռամսյակը մեկ։
Ինչ վերաբերում է Ազգային վիճակագրական ծառայությանը, ապա վերջինի պաշտոնական կայքում սահմանահատողները ներկայացված են ոչ թե որպես միջազգային ուղևորահոսքեր (ինչպես ՄՊԾ–ն է անում), այլ՝ պարզապես որպես զբոսաշրջություն։ Վերջին տվյալներն էլ վերաբերում են միայն 2013թ. հունվար-մարտին։
Ըստ այդմ՝ 2013թ. հունվար-մարտին հանրապետություն է ժամանել 128 237 զբոսաշրջիկ կամ 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ցուցանիշն աճել է 22,9%-ով:
Նույն ժամանակաշրջանում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 137 128 մարդ կամ 2012թ. հունվար-մարտի համեմատությամբ ցուցանիշն աճել է 14,2%-ով։
Ինչ վերաբերում է ներքին զբոսաշրջությանը, ապա 2013թ. հունվար-մարտին հանրապետության տարածքում տեղաբաշխված զբոսաշրջիկների կոլեկտիվ և անհատական տեղավորման միջոցներում (կացարաններում) տեղավորվել են 40 862 զբոսաշրջիկներ (ՀՀ ռեզիդենտներ), ինչը 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 9,6%-ով:

7or.am