ՀՀԿ պատգամավոր. «Ինչո՞ւ ենք մենք այս աղմուկը բարձրացնում»
«Եթե Ռուսաստանը Ադրբեջանին զենք է մատակարարում, դա նշանակում է, որ այդ զենքի օգտագործման հետ կապված Ռուսաստանն անընդհատ պետք է Ադրբեջանին խորհրդատվություններ և նմանատիպ ծառայություններ մատուցի։ Արդյունքում, Ադրբեջանն, այսպես թե այնպես, որոշակի կախվածություն է ունենալու Ռուսաստանից»,–այսօրվա ասուլիսին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանը։
Ըստ բանախոսի՝ Ադրբեջանը այլ երկրներից ևս կարող է զենք գնել, և ցանկացած երկիր ուրախ կլինի, որովհետև այդ գումարն իրենց տնտեսությանն է գնում: «Հիմա մեր ռազմավարական դաշնակցից է գնել՝ ինչո՞ւ ենք մենք այս աղմուկը բարձրացնում: Տեղի է ունեցել առևտրական գործարք»,-նշել է ՀՀԿ պատգամավորը։

7or.am