Մեկնաբանություն

26.06.2013 16:37


Աշխարհաքաղաքական թափառաշրջիկության հետևանքները

Աշխարհաքաղաքական թափառաշրջիկության հետևանքները

Մինչ Սերժ Սարգսյանն իր արձակուրդն էր անցկացնում Բադեն–Բադենում, «անկախ» լրատվամիջոցները լավաշ–հոդվածներ էին թխում նրա արևմտամետության մասին (հետաքրքիր է՝ իսկ ի՞նչ էին գրելու Բաղրամյան 26–ի քարոզիչները, եթե Սերժն իր ժամանակն անցկացներ, ասենք, Մոնտե–Կառլոյում. ըստ Վիկտոր Դալլաքյանի՝ Սերժն այնտեղ 50 հազ. դոլար կոն է դնում ու «ղումար» խաղում)։

Նկատենք, որ որքան էլ փորձ է արվում արևմտամետ իմիջի մեջ ներկայացնել Սերժին, միևնույն է, պատկերավոր ասած՝ նրա ականջները հում են մնում։ Հլա մի հատ իրար հետևից ասեք Սերժ և արևմտամետ բառերը ու ինքներդ կհամոզվեք, որ բոշան փաշա չի դառնա։

Խնդիրն այն չէ, թե արևմտամետ լինելը լավ կամ վատ բան է։ Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը ոչմիբանամետ է։ Նա աթոռամետ է ու հանուն աթոռի «մետվում» է հյուսիսից–հարավ, արևելքից–արևմուտք։ Արդյունքում տուժում է Հայաստանը՝ կորցնելով բոլոր արտաքին գործընկերների վստահությունն ու հարգանքը։

Այսօր Հայաստանը, Սերժ Սարգսյանի անհեռատես քաղաքականության հետևանքով, անհուսալի գործընկեր է համարվում և՛ ՌԴ–ի, և՛ ԱՄՆ–ի, և՛ ԵՄ–ի համար։ Այդ անհուսալիությունը շատ կոնկրետ դրսևորումներ է ստանում։ ԱՄՆ–ն դադարեցրեց «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը, ԵՄ–ն հետաձգեց Հայաստանին ֆինասական օժանդակություն նախատեսող դոնորների ժողովը, իսկ ՌԴ–ն թանկացնում է գազը, Ադրբեջանին հարձակողական զենք մատակարարում և վասալային պայմաններ առաջարկում մեզ։ Այս ամենի մեղավորը, բնականաբար, այդ երկրները չեն։ Պատճառը Սերժի «նախաձեռնողականությունն» է, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ դրսի բոլոր ուժերին «Այո» ասելու քաղաքականություն։ Սերժը Բրյուսելում ՆԱՏՕ–ամետ է, Մոսկվայում՝ ռուսամետ, Վաշինգտոնում՝ արևմտամետ։

Սերժին թվաց, թե Գյուլի հետ «ֆուտբոլ» խաղալով՝ դառնալու է տարածաշրջանի խաղաղության աղավնին, լուծելու է բոլոր խնդիրները և «չերեզ» Թուրքիա մտնելու է ԵՄ։ Այդ ամենն ավարտվեց ՌԴ–ի ռազմաբազաները Հայաստանում տեղակայելու ժամկետը 49 տարով երկարագելու պայմանագրով։ «Արևմտամետ» Սերժը ՌԴ–ին է հանձնում նաև Հայռուսգազարդի 20% հայաստանյան բաժնեմասը, իսկ նրա սիրելի վարչապետը յոթմղոնանոց քայլերով նետվում է Մաքսային միության գիրկը։ Ահա այդպիսի արևմտմետություն Սերժի կատարմամբ։

Ահա այդ «շուստրիությունն» ու թափառաշրջիկությունն էլ գործնականում հանգեցրել են ՀՀ–ի մեկուսացմանն ու ամպեր կուտակել Ղարաբաղի գլխին։

Սերժն այժմ խճճվել է իր հայտարարությունների ու խոստումների մեջ։ Դատելով ամենից՝ Սերժ Սարգսյանը լավ չի պատկերացնում նախագահի խոսքի արժեքը։ Նրան հաջողվեց խարդավանքների, ուժի կիրառման ու ընտրակեղծիքների միջոցով նստել նախագահի աթոռին, բայց նախագահ դառնալ այդպես էլ չստացվեց, եթե խնդիրը դիտարկենք պետական գործչին ներկայացվող պահանջների առումով։ Սերժը ոչ միայն լեգիտիմ չէ, այլև կոմպետենտ չէ, ինչը ողբերգական հետևանքների կարող է հանգեցնել։

Եթե այս ամենին ավելացնենք նաև երկրի ներսում տնտեսական անկումն ու բառիս բուն իմաստով կոռուպցիայի մեջ թաթախված կառավարության գործունեությունը (Սերժ Սարգսյան–Տիգրան Սարգսյան զույգի գլխավորությամբ), ապա կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանի հետ «սառը» պատերազմի մեջ գտնվող Հայաստանի համար այսպիսի իշխանության գոյությունը հակացուցված է։

Վերջին հինգ տարում Բաղրամյան 26–ին միայն մեկ բան է հաջողվել։ Ստեղծվել է պետության ու հասարակության դեմ գործող գեբելսյան քարոզչամեքենա, որը «անկախի» կամ «ընդդիմադիրի» պիտակի տակ փաստաբանի ֆունկցիա է կատարում ձախողված Սերժ և Տիգրան Սարգսյանների համար, արդարացնում է նրանց կոռուպցիոն գործունեությունը, քողածածկում է արտաքին ու ներքին տապալումները, հարձակվում է միահեծան իշխանական համակարգի դեմ այս կամ այն չափով դուրս եկող ուժերի վրա, «մուտիլովկաներ» է տարածում Սերժի հակառակորդների դեմ և «քաղաքացիական» դիրքերից նպաստում նեոբոլշևիկյան ռեժիմի կայացմանը։

Վարչապետի օֆշորային սկանդալը ցույց տվեց, թե լրատվական դաշտում «թրաֆիկինգի» ենթարկվածների քանակն ինչպիսի մեծության է հասնում։ Նողկալի է հետևելը, թե ինչպես են ազատ մամուլից ու ազատ շուկայից խոսողները, փրփուրները բերաններին, պաշտպանում մասնավոր բիզնեսի ներկայացուցչին «քցելու» տիգրանսարգսյանական մեքենայությունները և ավետում այդ ամենի արդյունքում վարչապետի դիրքերի ուժեղացման մասին։

Փաստորեն, «անկախ» լրատվամիջոցները որևէ ձևով չեն տարբերվում փողոցում կանգնած «պուտանկեքից», որոնց գործը պատվիրատուի բոլոր քմահաճույքները բավարարելն է։ Բայց եթե «պուտանկեքը» երբեմն «սկզբունքայնություն» են դրսևորում և պայմանավորվում առանց «մանեթ», ապա «անկախները» իրենց տերերին բավարարում են առանց դիմադրության՝ «մանեթով»–բանով։

Կարող ենք ասել, որ իշխանական լրատվամիջոցները վերածվել են գործակալական ցանցի և հանրության դեմ պայքարի գործիքի։ Այս պայմաններում բնական է, որ Սերժ Սարգսյանը կհռչակվի առաջադեմ, նախաձեռնող և արևմտամետ։ Համարյա՝ Կովկասի Նելսոն Մանդելա։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը