Լրահոս

13.07.2009 11:25


Հովսեփ Խուրշուդյան. «Մենք միանշանակ կողմ ենք, որ ճանաչվի Ղարաբաղի անկախությունը և նախ և առաջ` Հայաստանի կողմից»

-Մենք դեռ ամիսներ առաջ, երբ ստորագրվում էր Մայնդորֆյան հռչակագիրը, որտեղ հղում էր արվում Մադրիդյան սկզբունքներին, հայտարարել էինք, որ դա մեզ համար անընդունելի է,  և մենք վտանգ  ենք տեսնում այդ նույն Մադրիդյան սկզբումների մեջ,-«7 օր»-ի հետ զրույցում խոսելով «Մեծ ությակի» գագաթնաժողովում, Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ ղեկավարների կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության մասին՝ ասել է «Ժառանգություն» կուսակցության մամլո քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը։

Նրա խոսքերով՝  շատ ուրախալի  է, որ ՀՅԴ-ն  քննադատել է Մոսկովյան հռչակագիրը և ընդունել, որ  այն խիստ ռիսկային ու վտանգավոր է։

- Մենք բազմիցս նշել ենք, որ այլ ելք ուղղակի չկա. առանց Ղարաբաղյան կողմի մասնակցության՝ խնդիրը չի կարող լուծվել։ Ղարաբաղը պետք է լինի բանակցային կողմ,-խոսելով խնդրի կարգավորմանը Ղարաբաղի մասնակցության մասին՝ ասել է  Հովսեփ Խուրշուդյանը։

Նա նշել է, որ ժամանակին «Ժառանգությունը» բարձրացրել է այս բոլոր հարցերը, բայց համապատասխան արձագանքի չի արժանացել։

-Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը Րաֆֆի Հովհաննիսյանը դեռևս 2007թ. էր օրակարգ մտցրել, բայց  խորհրդարանը չբարեհաճեց նույնիսկ օրակարգ մտցնել այդ հարցը՝ այն քննարկելու համար։ Մենք միանշանակ կողմ ենք, որ ճանաչվի Ղարաբաղի անկախությունը և նախ և առաջ՝ Հայաստանի կողմից,- նշել է «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակը։

Նրա խոսքերով՝ Հայաստանը կարող էր անկախության ճանաչման գործընթացի առաջնեկը լինել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը